Молитва — это искусство маленьких шагов

Боже мой, я не прошу чудес, видений, я прошу сил на каждый день, научи меня искусству маленьких шагов. Дайте мне внутренний голос, чтобы отделить то, что нужно сделать в первую очередь, а затем во вторую. Я прошу вас быть умеренными и сдержанными, чтобы я не летала и не ползла в течение своей жизни, но могла видеть высоту и расстояния. Помогите мне понять это Сны не помогают — ни прошлое, ни мечты о будущем. Помогите мне быть здесь, сейчас, примите этот момент как самый важный и самый важный. Защитите меня от наивной веры в то, что все в этой жизни должно быть гладким. Дайте мне ясное сознание. что трудности, неудачи, неудачи միայն неудачи — лишь естественная часть жизни, благодаря которой мы растем и взрослеем. Отправить в нужное время Я знаю, что многие проблемы решаются, когда ты ничего не делаешь. В таком случае дай мне терпения. Ты знаешь, как нам нужна компания. Позволь мне быть достойным самой чудесной судьбы.

Молитва — это искусство маленьких шагов

Боже мой, я не прошу чудес, видений, я прошу сил на каждый день, научи меня искусству маленьких шагов. Дайте мне внутренний голос, чтобы отделить то, что нужно сделать в первую очередь, а затем во вторую. Я прошу вас быть умеренными и сдержанными, чтобы я не летала и не ползла в течение своей жизни, но могла видеть высоту и расстояния. Помогите мне понять это Сны не помогают — ни прошлое, ни мечты о будущем. Помогите мне быть здесь, сейчас, примите этот момент как самый важный и самый важный. Защитите меня от наивной веры в то, что все в этой жизни должно быть гладким. Дайте мне ясное сознание. что трудности, неудачи, неудачи միայն неудачи — лишь естественная часть жизни, благодаря которой мы растем и взрослеем. Отправить в нужное время Я знаю, что многие проблемы решаются, когда ты ничего не делаешь. Тогда дай мне терпения. Ты знаешь, как нам нужна компания. Позволь мне быть достойным самой прекрасной и нежной судьбы. Сделайте меня человеком, способным стучать в двери, которые находятся глубоко внутри. Защитите меня от страха, что я могу что-то сделать.

ճամփորտությունԿոտայքի մարզ գյուղ Ամբերդ

Մենք դպրոցով գնացել էինք Կոտայքի մարզ գյուղ Ամբերդ։Մեզ հետ էին մեր Ուսուցիչները,Ընկեր Ռիման, Ընկեր Անահիտը, և ընկեր Հասմիկը։Գյուղի բնակիչները շատ բարի և հոգատար էին մեր նկատմամբ։ Մենք մտանք Եկեղեցի մոմ վառեցինք մեր քաջ զինվորների համար աղոտեցինք որ շուտ տուն վերադառնան։Մենք գնացին Հայկ պապի տուն նա խոտաբույսերով բուժիչ թեյեր էր սարքում։մեզ գյուղում միրգ հյուրասիրեցին, ես շատ սիրեցի ամբերդ գյուղը։Մենք բարձրացել էին Ամբերդի սարը որ շատ սիրուն տեսարան էր շատ դուր եկավ մեզ։Վերջում շնորակալություն հայտնեցինք գյուղացիներին,և վերադարձանք տուն։

Տանը

02.04.2019

Գտեք կոտորակների լրացուցիչ արտադրիչները:

ե) 18/10(2) 3/10(1)

զ) 104/91(13 98/91(7)

է) 80/105(5) 30/105(3)

ը) 7/168(6) 18/168(7)

 

 

 

 

  1. Կատարել նրանք, որոնք դասարանում չենք կատարել:

1/2=2/24

2/3=2/3×8/8=16/24

 

3/2=3/2×12/12=36/24

5/6=6/ 6×4 x 4/4 =20/24

 

7/12= 7/12 x 2/2=14/24

9/4= 9/4 x 6/6 =54/24

 

3/4 = 3/4 x 6/6=18/24

17/6 = 17/6 x 4/4=68/24

1828-29թթ․ ռուս-թուրքական պատերազմ

  • 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները,Ադրիանուպոլսի պայմանագիր:

Ռուս-թուրքական պատերազմը սկսվել և ընթացել է Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1827թ.-ի հոկտեմբերի 8-ին Մահմուդ II սուլթանը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերը և պատերազմի կոչ արել Ռուսաստանի դեմ: 1828թ.-ի ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիայի դեմ: Կովկասյան ճակատում գեներալ Իվան Պասկևիչի 25 հազարանոց բանակի խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր: Ռուսական զորքերը գրավել են նաև Սուխումն ու Փոթին: Հունիսի 14-ին Պասկևիչի կորպուսը, անցնելով Ախուրյանը, գրոհել է Կարսի բերդը և գրավել այն, այնուհետև՝ Ախալքալաքը, Բայազետը, Ալաշկերտը, Ախալցխան: Ռուսական զորքերը հետ են մղել թուրքերի հակահարձակումները և Սողանլուղի ճակատամարտում ջախջախել նրանց: 1829թ.-ի հունիսի 27-ին գրավել են Էրզրումը, հուլիս-օգոստոսին՝ Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին:

Մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մատույցներում ռուսական զորքերի հայտնվելը ստիպել է թուրքական կառավարությանը նորից հաշտություն կնքել: 1829 թ-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափը, Ախալցխայի փաշայության մի մասը՝ Ախալցխա և Ախալքալաք քաղաքներով: Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորութունից՝ 1829–30թթ. շուրջ 80 հազար հայ Էրզրումից, Կարսից ու Բայազետից գաղթել է Այսրկովկաս: Էրզրումից գաղթածները հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, բայազետցիները՝ Սևանա լճի ավազանում: Հունաստանը հռչակվել է անկախ, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ինքնավարություն: Ռուսաստանը, սակայն, հակառակորդ եվրոպական տերությունների ճնշման տակ հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա: Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը:

Ադրիանուպոլսի պայմանագիր

Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո։ Համաձայն պայմանագրի՝
Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային
Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք:
13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից, Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։

  •  Համեմատում այս երկու պայմանագրերի արդյունքները, հետևանքները հայ ժողովրդի համար:

Իմ կարծիքով ավելի լավ հետևանքներ ունեցավ հայերի համար Ադրիանուպոլսի պայմանագիրը, որովհետև այդ պայմանագրում կային շատ կետեր, որոնք ի օգուտ հայերի էին, օրիակ՝ այն կետը, ըստ որի հայերը կարող էին ազատ գաղթել Ռուսաստան՝ իրենց շարժական գույքով:

  • Հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին և ունեցած ավանդին:

Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա: Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը:

Աղբյուրները՝

  1. Ռուս-թուրքական պատերազմներ
  2. Ադրիանուպոլսի պայմանագիր
  3. Ռուս-թուրքական պատերազմներ/ֆիլմ/

Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիաում․ Լևոն 1-ին մեծագործ

Լևոն 1-ը 1187 թ-ին հաղթել և իրենից կախման մեջ է գցել Հալեպի և Դամասկոսի սուլթանին: Եգիպտոսի սուլթանության դեմ Խաչակրաց երրորդ արշավանքի (1189–92 թթ.) ժամանակ խաչակիրներին օգնելու խոստման դիմաց Հռոմեական սրբազան կայսրության (Գերմանիա) Հենրիկոս VI կայսրը պարտավորվել է Լևոնին ճանաչել Հայոց թագավոր:

Լևոն Բ-ն հայոց թագավոր ճանաչվեց 1198թ. հունվարի 6-ին՝ Տարսոն քաղաքի Մայր տաճարում: Լևոնին թագավոր օծեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ-ն:

Ցանկանալով ստեղծել կենտրոնացված և անսահմանափակ միապետություն՝ Լևոն Բ-ն հնազանդեցրել է կիսանկախ ու անջատամետ որոշ ավատատեր իշխանների։ Նոր դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով խնամիական կապեր է հաստատել մերձակա քրիստոնեական պետությունների հետ։ Լևոն Բ-ն հետևողականորեն պայքարել է Անտիոքի գահաժառանգության համար։ Վերջինիս թագավոր Ռայմունդի մահից հետո նրա նորածին որդուն՝ գահաժառանգ Ռուբեն Ռայմունդին, որդեգրել և հռչակել է Հայոց գահաժառանգ: 1203 թ-ին գրավել է Անտիոքը, որի գահը հափշտակել էր Ռայմունդի կրտսեր եղբայրը, երկրից վտարել է ինքնակոչին աջակցածՀ Տաճարական ուխտի ասպետներին, պատանի Ռայմունդին կարգել դուքս, 1210 թ-ին Գերմանիայի կայսեր և Հռոմի պապի միջոցով վերահաստատել նրա գահակալական իրավունքը: 1219 թ-ին, երբ Ռուբեն Ռայմունդը հերթական անգամ կորցրել էր Անտիոքը, Լևոն Բ-ն նրան զրկել է գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ կարգել իր մանկահասակ դուստր Զաբելին (Հայոց թագուհի՝ 1222–52 թթ-ին):

1918թ. Մայիսյան հերոսամարտերը

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը։ 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը: Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին դիմակայել են գերազանցապես հայկական խմբեր և նոր կազմավորվող զորամասեր: Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ 1917 թ-ի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ-ի փետրվարի 10-ին անցել են հարձակման և նվաճել Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Հայկական առանձին բանակային կորպուսը, գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակ նահանջել է. նրա հետ արտագաղթել են տասնյակհազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովել է Անդրանիկի ջոկատը: Մայիսի 15-ին, Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրի) գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավել է Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:

Սարդարապատի ճակատամարտը

Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին: Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվել նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3-րդ բրիգադը դիրքավորվել է Նախիջևան–Շարուր ուղղությամբ: Սարդարապատի զորախումբը, գնդապետ Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվել է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավարել է Արամ Մանուկյանը: Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային (հրամանատար՝ Վասիլի Պերեկրյոստով), Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ (հրամանատար՝ Սարգիս Սալիբեկով) գնդերը Քյորփալուից (այժմ՝ գ. Արշալույս) և Ղուրդուղլուից (այժմ՝ գ. Արմավիր) անցել են հարձակման, Ղամշլու (այժմ՝ գ. Եղեգնուտ) գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները: Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:

Բաշ Ապարանի ճակատամարտը

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:

Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:

Ղարաքիլիսայի ճակատամարտը

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Աթաբեկ բեյ Մամիկոնյան) և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (այժմ՝ Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թո1918թ. Մայիսյան հերոսամարտերըւրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:

Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան: 

Թեմա 10․ Հին աշխարհի պատմություն

ա/ Հայկական առասպելներն ու վիպերգերը
բ/ Հայոց նախաքրիստոնեական հավատքը
գ/ Գրավոր մշակույթը /բանավոր, էջ 155-169, նաև այլ աղբյուրներ/.

Ի՞նչ աղբյուրներ գիտեք հայոց նախաքրիստոնեական դպրության մասին, որքանո՞վ են դրանք հավաստի։ Ներկայացրե՛ք ձետ տեսակետը և հիմնավորեք։

Հայկական մշակույթի ակունքները սկզբնավորվել են անհիշելի ժամանակերում: Նրանց մասին կան բազմաթիվ նյութական վկայություններ: Հայաստանի տասնյակ հազարավոր ժայռապատկերներում կան ինչպես պարզ կենցաղային երևույթներ, օրինակ՝որսորդության, անասնապահական տեսարաններ, այլ նաև երկրային երևույթների, դիցաբանական սյուժեների պատկերներ, օրացույցներ և այլն:
Հայկական մշակույթի վաղ շրջանում բարձր զարացման մասին վկայում են նաև հնագիտական պեղումները: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբեվել են բազմաթիվ դամբարաններ, հնագույն բնակավայեր և ամրոցներ:
Վաղ շրջանում մշակույթի առկայությունը վկայում են նաև առասպելները և վիպերգերը: Առասպելները աստվածների, սրազան վայրերի, նախնիների մասին ստեղծված հնագույն ավանդապատումներ են: Դրանք հաճախ ունենում են ոչ իրական, չափազանցված դրվագներ: Մեզ ծանոթ առասպելներից են՝ «Վահագնի ծնունդը», «Հայկ և Բելը», «Տորք Անգեղը», «Արա գեղեցիկ և Շամիրամը»:
Ի տարբերություն առասպելների վիպերգերը հիմնված են պատահած հավաստի դեպքերի վրա, որոնց հեոսները պատմական կերպարներ են: Մեզ ծանոթ են «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» վիպերգերը:

Թեմա 9․ Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը

ա/ Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, էջ 136-138, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1.  Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը:
1/ Նկարագրե՛ք Հայոց դիցարանը Քրիստոնեության ընդունման նախօրյակին:

Տրդատ 3-ը ծնվել է 287թ. և մահացել է 330թ.: Նա եղել է հայ Արշակունի արքա։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:Մանկահասակ Տրդատին հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը) նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը:

Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում: Տրդատը Հռոմեական կայսրությունում գտնվելիս ըմբշամարտի ասպարեզում հաղթել էր օլիմպիական խաղերում։ Ամենահիշարժանը 276թ. նրա հաղթական մենամարտն էր գոթերի իշխանի նկատմամբ։ 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ 3-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ 3-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Երբ Տրդատը Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայության էր եկել Գրիգոր Պարթևը։ Գրիգորը ցանկանում էր հատուցել իր հոր ՝ Անակի կողմից Խոսրով թագավորի սպանության համար։ Գրիգորը թաքցնում էր Տրդատից, որ ինքն Անակի որդին է և որ ընդունել է քրիստոնեությունը։ Տրդատ թագավորը Եկեղյաց գավառում ՝ Անահիտ Աստվածուհուն նվիրված տաճարում զոհեր մատուցելիս նկատում է, որ Գրիգորը արարողությանը չի մասնակցում։

Իմանալով, որ նա քրիստոնյա է ու Անակի որդին, Տրդատ 3-ը հրամայում է նրան փակել բերդի ստորգետնյա բանտում ՝ Խոր Վիրապում։ Գրիգորն այդտեղ մնում է 13 տարի։ Հռոմեացիների հետապնդումներից փախչելով ՝ Հռիփսիմյանց կույսերը հասնում են Հայաստան։ Տրդատը, տեսնելով Հռիփսիմե կույսին, սիրահարվում է նրան։ Սակայն Հռիփսիմեն մերժում է արքայի սերը։ Տրդատը դառնում է Հռիփսիմեի և մյուս կույսերի նահատակության պատճառը։ Այդ ամենը խորապես ցնցում է Տրդատին և նա ծանր հիվանդանում է։ Տրդատի քույր ՝ Խոսրովադուխտին տեսիլք է երևում, որ Տրդատին և նրա հետ հիվանդացած մարդկանց կարող է բուժել միայն Գրիգորը։ Տրդատը հրամայում է նրան բանտից ազատ արձակել։ Խոր Վիրապից դուրս գալով ՝ Գրիգորը բուժում է թագավորին ու պալատականներին և սկսում է կատարել քրիստոնեական քարոզչությունը։

Տրդատը բազուն սխրագործություններ է կատարում ինչպես Հայաստանի հարավարևմտյան երկրամասերը պարսից հարձակումներից պաշտպանելիս, այնպես էլ Պարսկաստանի սահմաններում։ Այդ ընթացքում սրվել էին պարսկա-հռոմեական հարաբերությունները, որոնք հանգեցրին պատերազմի։ 296թ. պարսից զորքը, Հյուսիսային Միջագետքում հռոմեական բանակին պարտության մատնելով, ներխուժում է Հայաստան։ 297թ. Բասեն գավառի Ուխա գյուղի մոտ հայ-հռոմեական միացյալ ուժերը ջախջախում են պարսիկներին։ Պարսից արքա Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում։ Նա Հյուսիսային Միջագետքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին։ 298թ. Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը։ Տրդատ 3 Մեծը վերջնականապես հաստատվում է հայոց գահին։

Թեմա 11-12

Մարտի 14-18
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․

ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում

Համաշխարհային պատմության մեջ III-V դդ. մեծ և հեղաշրջիչ փոփոխությունների ժամանակաշրջան էին: Ստրկատիրական հարաբերությունները քայքայվում էին՝ ճանապարհ տալով իրենց ընդերքում ձևավորվող նոր ավատատիրական (ֆեոդալական) հարաբերություններին: Հայաստանում անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ, քան Արևմուտքի որոշ երկրներում, որտեղ ստրկատիրությունը խոր արմատներ էր ձգել:

Ավատականացման միտումներ Հայաստանում նկատվում էին դեռևս մեր թվականության առաջին դարերում, սակայն ավատատիրության հաղթանակի հետևանքով IV դ. սկզբներից մեր հայրենիքում կարևոր վերափոխություններ են կատարվում թե’ տնտեսության և թե’ կրոնի ու պետական կառուցվածքի մեջ: Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը: Եթե մինչ ավատատիրության հաղթանակը գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների: Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ): Աստիճանաբար նրանք վերածվում էին հողի վարձակալների: Միաժամանակ, ագարակ-դաստակերտներում բանող մշակ-ստրուկները, որոնց աշխատանքը դարձել էր խիստ անարտադրողական, իրենց արտադրանքի մի մասի նկատմամբ ձեռք էին բերում որոշ իրավունքներ և իրավապես աստիճանաբար հավասարվում շինականներին կամ գյուղացիներին: Ագարակ-դաստակերտները դրա հետևանքով վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը: Շինական գյուղացիներից և մշակ-ստրուկներից ձևավորվեց անազատների դասը:

Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց ազատների դասը: Ազատների դասի մեջ էին մտնում աշխահակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից որպես ուտեստ հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և այլք: Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել զբաղեցրած պաշտոնները: Պաշտոնների հորից որդուն անցնելու հետևանքով ազատների դասն աստիճանաբար ենթակայության տակ առավ իր կառավարչությանը հանձնված հողերը, որոնք նրան էին տրված կառավարելու կամ պայմանական հողատիրության սկզբունքով: Ձևավորվեց ավատատերերի խավը: Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխանություն կամ նախարարություն: ժամանակի ընթացքում արքունիքը ճանաչեց ավատատերերի մեծ մասի ժառանգական իրավունքը նրանց ենթակայության տակ գտնվող հողերի նկատմամբ: Նախարարությունները ինքնուրույն իշխանություններ չէին, սակայն դրանց կախումը թագավորից ու արքունիքից թույլ էր: Ավատատիրության խորացման հետևանքով նախարարները հաճախ ընդվզում էին արքունական իշխանության դեմ՝ փորձելով չենթարկվել: Որպես պատասխան, Հայոց թագավորներն արյան մեջ էին խեղդում անհնազանդության բոլոր փորձերը՝ հաճախ բնաջնջելով նախարարական ամբողջ ընտանիքներ:

Քրիստոնեական եկեղեցին արագ վերածվեց ավատատիրական կառույցի, իսկ հոգևորականները, վերածվելով ավատատերերի, լրացրին ազատների դասը: Վերջինս ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելուց:
բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13, նաև այլ աղբյուրներ/.

Հայաստանում քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն ազգապահպան մեծ նշանակություն ունեցավ: Դարեր շարունակ Հայ եկեղեցին եղել է ազգային միասնականության հոգևոր և գաղափարական գրավականը:

Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումից հետո ավանդաբար պահպանվեցին հնուց եկող շատ տոներ ու ծեսեր: Դրանք դարձան ազգային եկեղեցական տոներ՝ Ամանոր. Տրնդեզ, Բարեկենդան, Վարդավառ, Խաղողօրհնեք և այլն: Մեծ վերելք ապրեց հայկական ճարտարապետությունը: Նախաքրիստոնեական ճարտարապետության ոճերի համադրմամբ առաջացավ եկեղեցաշինությունը, ստեղծվեցին խաչքարեր: Հայ եկեղեցաշինության գոհարները հարստացրին համաշ խարհային մշակույթի գանձարանը:

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:

Հայաստանում ավատատիրական աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը:

Հայ հասարակությունը կազմված էր բարձր` ազատների, և ստորին` անազատների դասերից: Ազատների դասը կազմում էին ինչպես ազնվականությունը` նախարարները` աշխարհակալ և աշխարհատեր, գավառակալ և գավառատեր իշխանները, այնպես էլ հոգևորականությունը: Ոչ ազնվական կամ անազատների դասին էին պատկանում քաղաքացիները:

Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին:

Հազարապետի գլխավորած գործակալությունը երկրի տնտեսական-հարկային վարչությունն էր՝ միավորելով նաև հանրային աշխատանքների կամ պետական պարհակների տնօրինությունը:

Սպարապետության գործակալությունը գլխավորում էր Մեծ Հայքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը` հայոց սպարապետը:

Հայր մարդպետի գլխավորած մարդպետության գործակալությունը իրականացնում էր արքունի կալվածքների ու գանձարանի հսկողությունը և Արշակունյաց սեպուհների դաստիարակությունը:

Մաղխազության վարչությունը գլխավորում էր մաղխազը` արքունիքի և թագավորական պահակազորի հրամանատարը:

Մեծ դատավորը հնում հայոց քրմապետն էր, IV դարից՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը` հայոց կաթողիկոսը: Նա հսկում էր ընդունված օրենքները հատկապես ընտանիքի և եկեղեցու իրավունքի բնագավառում:

Ասպետության գործակալությունը ղեկավարում էր թագադիր և թագակապ ասպետը, որը պատասխանատու էր պալատական արարողությունների և օտար երկրների դեսպանների ընդունելության համար:

Արտաշատի շահապը մայրաքաղաքի քաղաքագլուխն էր` թագավորական տնտեսը: Թագավորն իր ցանկությամբ այդ պաշտոնը հանձնում էր պալատում ծառայող հավատարիմ որևէ ազնվականի:


2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները
/բլոգային աշխատանք/.

Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին: Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական գործակալությունները: Հազարապետը ղեկավարում էր տնտեսական-հարկային գործը: Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր: Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին: Թագավորական ոստանը պաշտպանում էին սպարապետի, մաղխազի և մարդպետի գլխավորած հատուկ հեծյալ ջոկատները, որոնք հայտնի էին ոստան այրուձի անունով: Թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ: Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը: Հնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր քրմապետը, իսկ միջնադարում` հայոց կաթողիկոսը: Թագավորական շրջանում «թագակիր ասպետության» գործակալության պարտականությունը թագն արքայի գլխին դնելն էր և պալատական արարողությունները ղեկավարելը:Մայրաքաղաքը կառավարող քաղաքագլուխը Արտաշատի շահապն էր: Պետական գրասենյակը և արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը, որը թագավորի անձնական քարտուղարն էր: Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանցվում էր Գահնամակում և Զորանամակում:

Թեմա 13-15

Մարտի 28-ապրիլի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար․
1. Արշակ 2-րդի քաղաքականությունը

350-368թթ։ Նա սկսել է վարել ինքնուրյուն քաղաքականություն։ Հայոց այրուձին խեղճացնելու նպատակով կայսրը հրամայեց սպանել նրա եղբորը՝ Տրդատին։ Արշակը չընկճվեց։ Հայաստան է վերադառնում Գնելն ու Տիրիթը՝ Արշակի թոռները։ Տիրիթը ամուսնացած է լինում Փառանձեմի հետ, Գնելն էլ ուզում է այնպես անել, որ Տիրիթը ընկնի Արշակի աչքից։ Դրա համար Գնելը Արշակին սուտ բաներ է պատմում և Արշակը սպանում է Գնելին, Տիրիթին, ամուսնանում է Փառանձեմի հետ։ 354թ․  Արտիշատի ժողով է լինում՝ արգելվում են հեթանոսական տոներից որոշները, ծառաներին ասում են, որ պետք է հնազանդվեն իրենց տերերին, իսկ տերերը պետք է գթասիրտ լինեն իրենց ծառաների նկատմամբ։ Կառուցվում են դպրոցներ և եկեղեցիներ։
Կաթոլիկոս՝ Ներսես Մեծ
Սպարապետ՝ Վասակ Մամիկոնյան

2. Պապ թագավոր /բանավոր, էջ 18-25, նաև այլ  աղբյուրներ/.շ

Ինչպես գիտենք, Պապ թագավորը գահ բարձրացավ մի բարդ ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Հռոմի շրջափակման մեջ և յուրաքանչյուր վայրկյան ենթակա էր հարձակման: Թագավորը` Արշակ 2-րդը, գտնվում էր գերության մեջ, թագուհին պաշարված էր Երազգավորսում, սպարապետը մորթազերծ էր արված և դրված էր Անհուշ բերդում` Արշակի առաջ, իսկ կաթողիկոս Ներսես Մեծը, փոխանակ երկիրը առաջնորդելու, զբաղված էր եկեղեցիներ կառուցելով և նորոգելով: Պապ թագավորը գահ բարձրանալով իր առջև խնդիր է դնում ստեղծել այնպիսի պետություն, որը չպետք է կախում ունենար Հռոմից կամ Պարսկաստանից: Իսկ թե ինչքանով դա ստացվեց նրա մոտ կտեսնենք քիչ հետո:

Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
ա/ Վարդանանց պատերազմը /բանավոր, էջ 30-36, նաև այլ աղբյուրներ/․

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ- ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը:

Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը, նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:

Հայրենիքում ՝ Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության` նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Սկզնական շրջանում ապստամբությունը ղեկավարվում էր Վասակ Սյունու կողմից։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ ՝ Սյունիք: Այս իմանալով ՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ՝ ձմեռելու:

451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66- հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում ՝ Տղմուտ գետի ափին ՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26- ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ:

Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրա, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցու, մի շարք հայ նախարարների և Ղևոնդ Երեցի հետ միասին գերեվարում Պարսկաստանի խորքեր: Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում ՝ 463- 464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք:

Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.
ա/ Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվականին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Ենթադրվում է, որ Մաշտոցը ծագումով եղել է ազնվական: Մեսրոպ Մաշտոցը կրթությունն ստացել է նախ Տարոնում, ապա Անտիոքում և վերջապես Էջմիածնում` Ներսես Մեծ վեհափառի մոտ: Տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին: Վաղարշապատ մայրաքաղաքում ծառայության է մտել հայոց Արշակունի թագավորների պալատում: Եղել է դիվանատան քարտուղար, զինվորական աստիճանավոր: Մաշտոցը խորանում է քրիստոնեական հավատի մեջ, ուսումասիրում է «Աստվածաշունչ»-ը: 394-395 թվականներին։ Մաշտոցն ապրել է ճգնավորի կյանքով: Իր շուրջ համախմբված աշակերտների հետ Գողթնում և Սյունիքում զբաղվել է քարոզչությամբ:

Այս հարցով Մաշտոցը դիմում է Սահակ Պարթևին: Նրանք միասին հղանում են հայ ժողովրդի համար այբուբեն ստեղծելու գաղափարը: Այդ կապակցությամբ Վաղարշապատում ժողով են գումարում, որին մասնակցում են հայոց եպիսկոպոսները: Բոլորը միաբերան ողջունում են հայոց այբուբեն ունենալու պահանջը: Ժողովի նպատակների մասին նրանք պատմում են հայոց Վռամշապուհ արքային: Արքան տեղյակ էր Դանիել անունով ասորի եպիսկոպոսի մոտ պահվող հայոց այբուբենի մասին: Ըստ Կորյունի` դանիելյան այբուբենը Միջագետքից Հայաստան է բերվել Վռամշապուհի թագավորության հինգերորդ տարում, այսինքն` 393-394 թվականներին: Այդ այբուբենով Մաշտոցը սովորեցնում է աշակերտներին, կազմակերպում է կրթության գործը: Սակայն ուսուցման ընթացքում պարզվում է, որ դանիելյան այբուբենը թերի է և հայոց լեզվի վանկային կապերն ամբողջությամբ չի արտահայտում: Այս հարցը լուծելու համար, Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ մեկնում է Միջագետք, հանդիպում Դանիել եպիսկոպոսին և, նախկինից ավելի բան չգտնելով, անցնում Եդեսիա, Սամոսատ և Ամիդ քաղաքները, հանդիպում ժամանակի գիտուն մարդկանց: Եդեսիայում նա ստեղծում է հայոց այբուբենը: Ըստ Կորյունի` Մաշտոցին «Աստծուց իսկապես պարգևվեց գրեր ստեղծելու բախտը, և նա իր սուրբ աջով ծնունդ տվեց հայոց տառերին»: Ըստ Կորյունի` Մաշտոցը հայոց այբուբենն ստեղծել 405 թվականին: Գրերն ստեղծելուց հետո նա դրանք «նշանակեց, անվանեց ու դասավորեց»։ Ըստ Խորենացու` հայոց գրերը Մաշտոցն ստեղծել է ոչ թե Եդեսիայում, այլ Սամոսատում: Տառերն ստեղծելուց անմիջապես հետո աշակերտների հետ Մաշտոցն սկսում է թարգմանել «Աստվածաշունչ»-ը: Նախ թարգմանում է Սողոմոնի առակները. ծնվում է հայերեն առաջին նախադասությունը. «Ճանաչել զի­ մաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…»:

Հայոց գրերի ստեղծումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ պատմական շատ մեծ նշանակություն: Մաշտոցյան գրերից հետո ծաղկեց ամբողջ հայ մշակույթը, կրթական գործը, մատենագրությունը, նոր թափ ստացավ հոգևոր գործը: Գրերի գյուտով ամրապնդվեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունը: Եկեղեցու դիրքի ամրապնդումը նպաստեց հայապահպանմանը և հայագիտության զարգացմանը: Ձևավորվում են առանձին գիտաճյուղեր` պատմագրությունը, քերականագիտությունը, վարքագրությունը, իմաստասիրությունը, աստվածաբանությունը: Թարգմանություններն ուղեկցվում են նաև ինքնուրույն գրականության ստեղծմամբ` գրվում են շարականներ, ապաշխարանքի երգեր, քարոզներ, ճառեր:

բ/ Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էջ 66-73, նաև այլ աղբյուրներ/.

Պատմագրության V դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը:
Հայ դասական պատմագրության հիմնասյունը Մովսես Խորենացու <<Հայոց պատմությունն>> է: Այդ ընդգրկվում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ.: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողջական շարադրեց հայոց պատմությունը: Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող, Պատմահայր անուններով:
Խորենացու երկը բաղկացած է երեք գրքից: Առաջին գրքում շարադրված է հայոց նախնի Հայկ նահապետից մինչև Ք. ա. VIդ. հայոց մեծերի հերոսությունների պատմությունը: Երկրորդ գրքում մեր նախնիների միջին պատմության շարադրանքն ամփոփված է Ք. ա. VIդ. վերջին քառորդից մինչև IVդ. առաջին քառորդն ընդգրկող պատմությունը: Երրորդ գիրքը կոչվում է <<Մեր հայրենի պատմության ավարտը>>:
Մովսես Խորենացու <<Հայոց պատմության>> երկը գրված է հայրենաշունչ ոգով:
Պատմահայրը գրել է նաև <<Աշխարհացոյց>> երկը, որը VII դարում շարունակել է Անանիա Շիրակացին:
Կորյուն վարդապետը <<Վարք մաշտոցի>> երկը նվիրել է իր ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին ու լուսավորչական գործոնեությանը:
Ագաթանգեղոսի <<Հայոց պատմությունը>> նվիրված է Ս. Գրիգորի ու Տրդատ մեծ թագավորի կյանքին ու գործոնեությանը, Հայաստանում քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունելու պատմությանը:
Փավստոս Բոզանդի <<Հայոց պատմությունը>> ընդգրկում է՝ Հայոց աշխարհի՝ IV դարի սկզբից մինչև 385-387թթ. ընդգրկող պատմությունը:

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի  բարեփոխումները։

2․ Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները: Ու՞մ դիրքորոշումն եք պաշտպանում․հիմնավորե՛ք։

Վարդան Մամիկոնյանը հայող սպարապետն էր, իսկ Վասակ Սյունին մարզպան էր։ Վարդան Մամիկոնյանն իրակական հայ էր, ով չէր ցանկանում դավանափոխ լինել։ Նա նախընտրում էր մահանալ, քան թե ընդուն էլ մեկ այլ կրոն։ Վարդան Մամիկոնյանն ասել է․ <<Ցանկանում եմ մեռնել, քան թե ապրել ուրացությամբ, առանց Աստծո>>։ Իսկ Վասակ Սյունին դավաճանեց իր հայրենիքին, անցավ պարսիկների կողմը և հրաժարվեց հայրենակիցների հետ միասին պայքարելուց։ Բայց նաև չենք մոռանում, որ Վասակի որդիները Պարսկաստանում էին, և Վասակը նրանց համար էր վախենում։ Սակայն, Վասակի արարքն իմ կարծիքով ներելի չէ և նա դավաճան է։

3․ Հիմնավորե՛ք, որ 4-րդ դարի վերջում կարևոր խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը /բլոգային աշխատանք/.

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Աստվածաշունչն ընթերցվում էր ասորերեն ու հունարեն, և եկեղեցական արարողությունների ժամանակ ժողովուրդը ոչինչ չէր հասկանում: Մաշտոցը գնում է Նախիջևանի հարևան Գողթան գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ: Այդ ընթացքում նա բանավոր հայերեն է թարգմանում Աստվածաշունչը, որը մինչ այդ ընթերցվում էր ժողովրդի համար անհասկանալի օտար լեզուներով: Այդ դժվարությունները հաղթահարելու համար Մաշտոցը մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ: Սակայն դրա համար անհրաժեշտ էր հայկական գիր գործածել, իսկ հայերեն գիր չկար։ Քանի որ հայկական գիր չկար, 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի հովանավորությամբ:

Թեմա 16-18

Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին /բանավոր, էջ 84-88, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար.
ա/ Սմբատ 1-ին
բ/ Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, էջ 89-93, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էջ 94-97, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները։

Հայերի միասնական լինելը անկախության համար ներքին նախադրյալներից մեկն է։ Արտաքին նախադրյալներից էին Արաբական խալիֆայության թուլացումը, իսկ Բյուզանդիան օգնում էր Հայաստանի անկախության հարցում, քանի որ Բյուզանդիայի կայսրը Վասիլ I էր։


2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Սմբատ 1-ինը երկրի կենտրոնացման ուղղությամբ:

Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը՝ Դվինը, ձեռբակալեց արաբ ամիրաներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդուպոլիս: Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը, թագավորությանը միացրեց Հայք, Տարոն, Աղձնիք, բարձր Հայք նահանգները, Գուգարքի Ջավախք գավառը: Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, արևմուտքում՝ Եփրատ, հյուսիսում՝ Վիրք, հարաֆում՝ Տավրոսի լեռներ:

Իտալո Կալվինո Խիղճը

Հարցարան

1. Ինչպե՞ս է նպաստում ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի արտահայտմանը պատմվածքի վերջաբանը. «Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել է իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:»:

Լուիջին ընդահանրապես չէր ցանկանում գնալ, պատերազմ և սպանել անմեղ մարդկանց, երբ, որ նա ուներ մի թշնամի՝ Ալբերտոյին: Նա ցանկանում էր սպանել Ալբերտույին, բայց նրան այդպես էլ չհաջողվեց պատերազմի ժամանակա սպանել և նա, որոշեց գնալ այդ երկիր և իր ստացած մեդալները բաժանել զոհված մարդկանց ընտանիքներին: Եվ այդ երկրում հանկարծ տեսավ Այբերտոյին և սպանեց հանգստության համար՝ իր խղճի հանգստության համար, որ չստացվի, թե այդքան մարդու անիմաստ տեղ է սպանել, որ նա իրեն այդ պատերազմում հաղթած զգա: 

Բայց, երբ Լուիջին Ալբերտոյին սպանեց նրան ոստիկանները ձերբակացելցին և հետո մահապատժի ենթարկեցին: Այսինքն, երբ երկրի կառավարությունը մարդկանց դրդում է պատերազմել և սպանել անմեղ մարդանց, անվանելով նրանց թշնամի և մեծաքանակ սպանությունների համար այդ մարդկանց պարգևատրում են, բայց երբ մարդը սպանում է ընդհամենը մի մարդու ով իսկապես նրա թշնամին է նրան անվանում են մարդասպան, դատում են մահապատժով: Այս ամենի մեջ կա մի մեծմ անարդարություն, որ մարդը մեծաքանակ մարդկանց սպանելով դառնում է հերոս ու մեդալակիր, իսկ մի սրիկայի սպանելու համար նրան դատապարտում են մահապատժով:

2. Ցո՛ւյց տվեք հեղինակի վերաբերմունքը պատերազմի նկատմամբ ըստ ստեղծագործության: Պատասխանը հիմնավորե՛ք մեջբերումներով:

Հեղինակի վերաբերմունքը պատերազմի նկատմամբ բացասական էր, որովհետև նա չէր ցանկանում սպանել անմեղ մարդկաց, և միևնույն ժամանակ նա ցանկացավ գնալ պատերազմ, որպիսզի սպանի իր անձհական թշնամուն:

Պատասխանիս հիմավորումը ստորև՝

Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.
-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:
— Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:
-Թշնամի Է,-պատասխանեց նա, -իմ թշնամին:
Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:
-Ի՞նչ է, -ասաց Լուիջին,-ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գալիս, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում , մանրամասն կպատմեմ ամեն ինչ…

Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյո՞ք կհանդիպի նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր:«Եթե Ալբերտոյին չսպանեմ,- մտածում էր,- դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում:Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից:Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»:

Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ է սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց մեռածների զավակներին ու կանանց:Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին:
-Լավ,- ասաց,- լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:

Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.
-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:
— Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:
-Թշնամի Է,-պատասխանեց նա, -իմ թշնամին:
Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:
-Ի՞նչ է, -ասաց Լուիջին,-ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գալիս, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում , մանրամասն կպատմեմ ամեն ինչ …
-Ուրեմն, -ասաց Լուիջին,-բացատրեք ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ:
Նրանք ասացին, թե չգիտեն:
-Ոչինչ,-ասաց Լուիջին,-կգտնեմ: Վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ:
Նրանք ասացին, թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն, և պետք է սպանի, ում պատահի.դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ:
-Տեսե՛ք,- իրենն էր պնդում Լուիջին,-պետք է, որ ես ձեզ պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է, ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ:
Բայց նրանք չուզեցին լսել:Լուիջիին չէր հաջողվում նրանց համոզել իր իրավացիությունը:
-Ներեցեք, ձեր ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի:
Նրանք համբերությունը կորցրին: Ինչ-որ մեկը նրան բացատրեց շատ պատճառներ և թե ինչպես են պատերազմները լինում, թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:Լուիջին թոթվեց ուսերը:
-Եթե այդպես է,- ասաց,- դա ինձ ձեռք չի տալիս:
-Լա՛վ էլ ձեռք տալիս է,-գոռացին նրանք,-առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու: Ու նրան ուղարկեցին պատերազմի դաշտ: Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյո՞ք կհանդիպի նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր: «Եթե Ալբերտոյին չսպանեմ,- մտածում էր,- դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում:Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից:Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»: Սակայն, նախքան Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ է սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց մեռածների զավակներին ու կանանց: Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին:
-Լավ,- ասաց,- լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:
Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել է իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք ել չեմ կարողանա

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ
ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը գետնի մեջ խրված ցցին: Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել: Ինձ համար հանելուկ էր մնացել ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում: Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը:

Չեմ հիշում այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է: Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»: Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են: Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել: Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը: Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող: Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո: Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում: Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել: Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը: Ապրում ենք համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել: Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին: Քո ամբողջ ոգին:


Առաջադրանքներ.

1. Հիմնավորե՛ք ընդգծված բառերի անհրաժեշտությունը․

• Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝
ընդունելով սեփական անզորությունը:

Սարսափելին այս դեպքում դա այն օրն է, երբ փիղը ուղակի համակերպվեց իրականությանը։

• Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Այստեղ երկու տարբեր իմաստով բառեր են օգտագործված, սակայն հսկան և հզորը օգտագործվում է իր արտաքինը նկարագրելու, իսկ խեղճը՝ ներսը բնութագրելու համար։

• Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել
ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ
կարողանա»,

Ընդհանուր նախադասության իմաստը փղի պատմության և իրականության համեմատումն է։ Գրանցել ենք այսպիսի հրահանգը օգտագործվում է նախադասությունը գեղեցիկ մատուցելու համար։

• Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

<<Ամբող ոգին>> նշանակում է ավելի մեծ ներդրում անել տվյալ գործի մեջ։


• Ցո՛ւյց տվեք ստեղծագործության Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա վերնագրի կապը հեղինակի ասելիքի հետ:

Հեղինակը փղի օրինակով ուզում էր մեզ մի կարևոր դաս մատուցեր, որ երբեք կյանքում, ինչ դժվարություն էլ, որ ջրի երես գա, դու կկարողանաս հաղթահարել դա, եթե մտածես, որ կարող ես ու ջանել դրա համար։ Եթե փղի նման մարդ մտածի, որ անզոր է, թույլ է ու ծույլ, ապա երբեք չի հասնի այն նպատակին, այն գագաթնակետին, որը իր առջև դրել է, լինի դա ազատվելը, թե հաղթահարելը։ Հեղինակի ասելիքը կապված էր ուղիղ ձևով պայքարելու ու հաղթելու հետ։ Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա, եթե ջանք չգործադրեմ դրա դեմ։ Ասելիքները կապված են իրար հետ։ Եթե մարդ չջանի, իրեն չտրամադրի, որ նա անզոր է ու տկար, ապա նա կկարողանա թեկուզ ամենադժվար փորձության միջով հեշտությամբ անցնել։ Բայց եթե հաշտվի այն մտքի հետ, որ նա տկար է, անզոր է, ապա նա չի կարողանա անել ու երբեք էլ մոտը դա չի ստացվի։