Գրականություն

Վահան Տերյանը, չնայած Չարենցի ժամանակակիցը լինելուն, նրա համար օրինակ ու ոգեշնչում էր։ Դրա ամենահայտնի ապացույցը Չարենցի «Վահան Տերյանի հիշատակին» կոչվող շարքն է՝ բաղկացած երեք բանաստեղծություններից։

Դու — լուսե, անցար ու չկաս։
Դու — թեթե, անմարմին, անծիր։
Դու ուրի՛շ խնդության երազ։

Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր
Կրակներ անմար ու թաքուն։
Փռեցիր լուսավոր գանձեր։

Եվ երբե՛ք, երբեք չի աղոտի
Քո կանթեղը խավար մեր հոգում —
Քո կանթեղը — հեռո՜ւ կարոտի։

Այս բանաստեղծության մեջ հատկապես երևում է այն, որ Չարենցի համար ոգեշնչման աղբյուր էր հանդիսանում Տերյանը, քանի որ իր սրտում անմար ու թաքուն կրակ էր վառել։ Ես նաև լսել եմ, որ Չարենցը արտագրել է Տերյանի անտիպներից մի քանիսը, որոնք հենց նրա միջոցով են հասել մեզ։

Մի տարի է մոտ, որ ես թանգարանից՝ Խանջյանի կարգադրությամբ վերցրել եմ Վահան Տերյանի ձեռագրերը՝ նրա անտիպ երկերը հրատարակության համար պատրաստելու նպատակով։ Ես սկսեցի արտագրել ձեռագրերը, որպեսզի միշտ ձեռքի տակ ունենամ, և բնագրերը չփչանան հաճախակի թերթելուց։ Բայց դեռ չեմ վերջացրել և չեմ էլ շտապում։ Մի զարմանալի քնքուշ և խնդագին զգացմունք եմ ունենում յուրաքանչյուր անգամ, երբ հիշում եմ, որ այնտեղ՝ սեղանիս դարակում, պահված են Տերյանի, հասկանու՞մ եք, իսկական ձեռագրերը… նրա ձեռքով գրված այդ թերթիկները… Երբ անչափ տխուր եմ լինում, հանում եմ, նայում… կարծես՝ արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում… Այդ մետաքսյա թերթիկները՝ ծածկված չինական սև մելանով, գրված չքնաղ, ազնվական գրերով… Զարմանալի մաքուր և գեղեցիկ ձեռագիր է ունեցել այդ մարդը։ Ձեռագիրն անգամ նուրբ է, ինչպես նրա ողջ ստեղծագործությունը՝ նուրբ ու մաքուր։ Իմ կյանքի ամենամեծ խնդությունն է դա. հանել մեկ-մեկ այդ ձեռագրերը և նայել…

-Օ՜, հեռու ընկե՛ր իմ… Վահա՛ն Տերյան…Եղիշե Չարենց

Պարզվում է, որ Տերյանն այնպիսի մեծություն է եղել Չարենցի համար, որ նա անգամ գողություն է արել հորից, որպեսզի գնի նրա գրքերից․

Չարենցը ինձ պատմել է, որ դեռևս աշակերտ Կարսի ռեալական դպրոցում, 1912 թվին, մի ռուբլի է թռցրել Աբգար-աղայից (այդպես էր անվանում հորը) ու գնել Վահան Տերյանի «Բանաստեղծություններ» գիրքը, որ նոր երևացել էր Կարսի գրախանութի ցուցափեղկում։ -Ասես անհուն մի գանձ նվիրեցին ինձ․ զարմանալի հայտնություն եղավ ինձ համար այդ գիրքը, ու էլ ձեռքիցս վայր չդրի։ Առանձնանում էի ու շարունակ կարդում։ Այնպիսի կախարդական ազդեցություն ունեցավ վրաս, որ մինչև օրս էլ չեմ կարող առանց հուզմունքի հիշել այդ։Միքայել Մազմանյան,«Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», Երևան, 1961, էջ 60

Չարենցը նաև հանդիպել է Տերյանին մեկ անգամ պատանի հասակում, սակայն չի համարձակվել մոտենալ ու խոսել նրա հետ։ Նա Տերյանին տեսել է հեռվից՝ 1917 թվականին, Գոլովինսկի պողոտայի վրա, «Մի բաժակ թեյ» սրճարանում․

Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ, Թիֆլիսում, կարծեմ 1917 թվին․-Գալավինյան պրոսպեկտի վրա այն ժամանակ գոյություն ունեցող “Чашка чаю” բարեգործական թեյատան մեջ։ Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում և թերթ կարդում։ Նրան մոտեցավ Կարա-Դարվիշը այն ժամանակ ինձ անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը։ Ես անչափ նախանձեցի նրան, որ խոսում է այդպիսի մի հանճարեղ մարդու հետ․ ինձ համար Տերյանն այդ ժամանակ ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլև միֆական անձնավորություն․․․Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն (մկան գույնի․ այդպիսի վերարկուներ այն ժամանակ հագնում էին կոմիվոյաժորները), թերթերը խոթեց գրպանը և գնաց։

Ես դուրս եկա փողոց և երկար նայում էի նրա ետևից․․․ Իմ տպավորության մեջ անջինջ մնաց նրա թուխ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը և սև աչքերի խոնավ նայվածքը․ նրա դեմքին կարծես մշուշ կար և նրա աչքերը այդ մշուշի միջից նայում էին խոնավ նայվածքով․ դեմքը թեկուզև հայկական էր, մի փոքր կոպիտ դիմագծերով, սակայն թողնում էր ծայր աստիճան կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն։ Դեմքի վրա կար հիվանդագին հոգնածության կնիք և նրա կերպարանքն ամբողջովին համապատասխանում էր նրա պոեզիային․․․

Ես նրան այլևս չտեսա․․․։

Հայոց լեզու

  • Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  • Գտիր հետևյալ կառույցների մեկական բառ.
    արմատ+հոդակապ+արմատ
    արմատ+ածանց
    արմատ+ածանց+ածանց
  • Գտիր կողմնակալ, երբեք, անշուք բառերի հականիշները տեքստում։

Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան, անաչառ էր նա և՛ օտարների, և՛ մերձավորների նկատմամբ։ Թեև հարուստ էր, բայց համեստ կյանքով էր ապրում իր փափկակյաց ու շքեղաշուք կյանքի համար նախասահմանված սրահներում, իսկ տան դռներն ու ճոխ սեղանները միշտ բաց էին սովալլուկ աղքատների, սրտաբեկ պանդուխտների համար։

Մի անգամ, երբ Ուշինարան դահլիճում նստած ընթերցում էր, սրտապատառ ներս ընկավ մի աղավնի․ նրան հետապնդում էր անգղը։

Սարսափահար թռչունը նստեց անաչառ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց։ Տեսնելով, որ Ուշինարան պատսպարել է թփրտացող աղավնուն, անգղը դիմեց նրան.

-,Դատավո՛ր, քաղցը տանջում է ինձ։ Մեծ մեղք ես գործում, որ քաղցածի ձեռքից խլում ես նրա սնունդը։

Հանկարծ դահլիճի գմբեթարդ ձեռունից մի կշեռք կախվեց՝ ոսկեձույլ նժարով։

հարց

Մի անգամ, երբ Ուշինարան դահլիճում նստած ըն-երցում էր, սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, նրան հետապնդում էր անգղը։

Ուշինարան— ենթակա, ընթերցում էր— պարզ ստորոգյալ, նստած— ձևի պարագա, դահլիճում— տեղի պարագա, աղավնի— ենթակա, ներս ընկավ— պարզ ստորոգյալ,սրտապատառ— ձևի պարագա, մի անգամ— ժամանակի պարագա, անգղը— ենթակա,հետապնդում էր— ստորոգյալ,

  • Գտիր հետևյալ կառույցների մեկական բառ

արմատ+հոդակապ+արմատ – սրտապատառ
արմատ+ածանց – դատավոր
արմատ+ածանց+ածանց –

  • Գտիր կողմնակալ, երբեք, անշուք բառերի հականիշները տեքստում։

Կողմնակալ – անաչառ

Երբեք – միշտ

Անշուք – շքեղաշուք

  • Շարահյուսորեն վերլուծիր 2-րդ պարբերության նախադասությունը (Մի անգամ…)

Մի անգամ, երբ Ուշինարան դահլիճում նստած ըն-երցում էր, սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, նրան հետապնդում էր անգղը։

Ուշինարան— ենթակա, ընթերցում էր— պարզ ստորոգյալ, նստած— ձևի պարագա, դահլիճում— տեղի պարագա, աղավնի— ենթակա, ներս ընկավ— պարզ ստորոգյալ,սրտապատառ— ձևի պարագա, մի անգամ— ժամանակի պարագա, անգղը— ենթակա,հետապնդում էր— ստորոգյալ,

Հայոց լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Տեքստ

Երեք հարյուր հիսունվեց թվականին` գարնանային արևոտ մի օր, Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատառ բացականչություններ․
—Օգնեցե՜ք, ժողովու՛րդ, Արտեմիսի տաճարն այրվում է։

Իրոք, կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը, ժանեկազարդ խոյակները․ մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։

Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մարդուկ՝ Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում, վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած՝ անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա, սակայն, փառատենչ էր ու սնապարծ։ «Բնությունն ինձ չի շնորհել ո՛չ փիլիսոփայական խորաթափանցություն, ո՛չ բանաստեղծական քանքար, ո՛չ զորավարի ձիրք, որոնցով մտնեի պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին»,- խորհում էր այդ սինլքորը։

  1. Մեկնաբանիր կետադրությունդ։
  2. Որոշիր, թե բարձրաքանդակբանաստեղծականմտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
    Բարձրաքանդակ—բարձ-րա-քան-դակ—1 բաց վանկ, 3 փակ վանկ
    Բանաստեղծական—բա-նաս-տեղ-ծա-կան—2 բաց վանկ, 3 փակ վանկ
    Մտնեի—մըտ-նե-ի—2 բաց վանկ, 1 փակ վանկ
  3. Որոշիր, թե երեքարևոտողորմելինստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
    Երեք—5 հնչյուն, 4 տառ
    Արևոտ—6 հնչյուն, 5 տառ
    Ողորմելի—9 հնչյուն, 8 տառ
    Նստած—6 հնչյուն, 5 տառ
  4. Տեքստից գտիր մեկական ուիը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
    Թվական—թիվ—ի հնչյունափոխություն
    Գարնանային—գարուն—ու-ն սղվել է
    Բարձրաքանդակ—բարձր—ը-ն սղվել է
    Ժանեկազարդ—ժանյակ—յա հնչյունափոխություն
  5. Տեքստից գտիր անհարթխժռելորմնասյունտաղանդմտածել բառերի հոմանիշները։
    Անհարթ—խորդուբորդ
    Խժռել—լափել
    Որմնասյուն—մույթ
    Տաղանդ—ձիրք
    Մտածել—խորհել
  6. Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։
    Հորից—ո
    Պատմություն—ա
  7. Տեքստից գտիր կապերը։
    Ամբողջ, մեջ
  8. Ի՞նչ խոսքի մաս են հանկարծարդենայլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
    Հանկարծ—ձևի մակբայ
    Արդեն—ժամանակի մակբայ
    Այլևս—ժամանակի մակբայ
  9. Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։
    Անհնար էր, փառատենչ էր, սնապարծ էր
  10. Վերջին նախադասությունը վերլուծիր շարահյուսորեն։ Ուղղակի մեջբերված խոսքը դարձրու անուղղակի։
    «Իսկ ես անմահություն եմ տենչումուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին»,- խորհում էր այդ սինլքորը։
    Ենթակա-ես, սինլքորը
    Ստորոգյալ-տենչում եմ, ուզում եմ, խորհում էր
    Ուղիղ խնդիր-անմահություն
    Դերբայ-մնալ
    Հատկացուցիչ-պատմության, սերունդների
    Տեղի պարագա-էջերում, շուրթերին
    Որոշիչ-այդ
    Այդ սինլքորը խորհում էր, որ ինքը անմահություն է տենչում, ուզում է մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին։

Հայոց լեզու

  • Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։ Մեկնաբանիր կետադրությունդ։
  • Տեքստում գտիր շաղկապները, որոշիր տեսակը։

և, եթե, ով, նաև

  • Գտիր կապերն ու կապական բառերը։

Համար

  • Գտիր տեքստիր իրար հոմանիշ երկու բառ։

Չքնաղ–չնաշ.արհիկ

  • Գտիր այն բարդ նախադասությունները, որտեղ երկրորդականը կապակցվել է գլխավորին հարաբերական դերանունով։

Ափրոդիտեն, երջանկություն էր շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում էր իրեն։

  • Գտիր, թե քանի բաց ու քանի փակ վանկ ունեն ծաղկեպսակով, փրփուրներից, ամենադժբախտ բառերը։

ծաղկեպսակով –2 փակ, 3 բաց

փրփուրներից– 3 փակ, 1 բաց

ամենադժբախտ– 3 բաց, 2 փակ

Ծովի ալիքների ձյունաճերմակ փրփուրներից ծնված սիրո աստվածուհին՝ Ափրոդիտեն, երջանկություն էր շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում էր իրեն։ Նա երջանկություն պարգևեց նաև Պիգմալիոնին՝ Կիպրոսի մեծ արվեստագետին: Պիգմալիոնն ատում էր կանանց և ապրում առանձնացած՝ խուսափելով ամուսնությունից: Մի անգամ նա շողշողուն փղոսկրից արտասովոր չքնաղ աղջկա արձան քանդակեց: Թվում էր՝ նա կանչում է իրեն, ահա պիտի շարժվի, քայլի, խոսի։ ժամերով սքանչանում էր արվեստագետն իր չնաշխարհիկ ստեղծագործությամբ և ի վերջո սիրահարվեց անշունչ կերտվացքին: Փղոսկրյա դիցուհուն մեծարժեք ապարանջաններ, մանյակներ ու ականջօղեր նվիրեց, զուգեց պերճ զգեստներով, գլուխը զարդարեց ծաղկեպսակով և նրա համար սիդոնյան ծիրանուց մահիճ պատրաստեց: Հաճախ էր կրկնում Պիգմալիոնը. «Եթե դու կենդանի լինեիր, ես ինձ չէի համարի աշխարհիս ամենադժբատ մարդը»։ Աստվածուհուն կարկարելով՝ ձեռքերը շշուկով աղոթեց, և Օլիմպոսում լսեցին նրա պաղատանքը կենդանություն պարգևելով փղոսկրե արձանին: Ի նշան երախտագիտության՝ արվեստագետը ոսկեղջյուր երինջ զոհաբերեց փրփրածին աստվածուհուն:

Հայոց լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Մեկնաբանիր կետադրությունդ։
  3. Որոշիր, թե բարձրաքանդակ, բանաստեղծական, մտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
  4. բարձրաքանդակ- բարձր ա քանդակ
  5. բանաստեղծական- բան ա ստեղծական
  6. մտնեի —  մտն եի
  7. Որոշիր, թե երեք, արևոտ, ողորմելի, նստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
  8. Տեքստից գտիր մեկական ու, ի, ը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
  9. Տեքստից գտիր անհարթ, խժռել, որմնասյուն, տաղանդ, մտածել բառերի հոմանիշները։
  10. Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։
  11. Տեքստից գտիր կապերը։
  12. Ի՞նչ խոսքի մաս են հանկարծ, արդեն, այլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
  13. Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։
  14. Վերջին նախադասությունը վերլուծիր շարահյուսորեն։ Ուղղակի մեջբերված խոսքը դարձրու անուղղակի։

Տեքստ

Երեք հարյուր հիսունվեց թվականին գարնանային արևոտ մի օր Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատա- բացականչություններ
Օ-նեցեք ժողովուրդ Արտեմիսի տաճարն այրվում է։

Իրոք կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը ժանեկազարդ խոյակները մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։

Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մար-ուկ Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա սակայն փա-ատենչ էր ու սնապար-։ Բնությունն ինձ չի շնորհել ոչ փիլիսոփայական խորաթափանցություն ոչ բանաստեղծական քանքար ոչ զորավարի ձիր- որոնցով մտնեի պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրերին խորհում էր այդ սինլքորը։

Հայոց լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։
  2. Բարդ նախադասությունների կողքին նշիր՝ քանի բաղադրիչ նախադասություն ունի։
  3. Ձևաբանական վերլուծության ենթարկիր առաջին նախադասության բոլոր բառերը։

Տեքստ

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ, շքեղ վերաշինվելով, դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր (2):Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթար- գագաթներով (2)։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքար ժայռերով (3)։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները, արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով , Տրդատի հոյակապ հովանոցը՝ վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով (1)։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր(2)։ Ներքևում՝ կիրճում, անցուդարձը դադարել էր. անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում(3)։

Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհի Սահականույշը(1)։

Հայկազն նահապետի այս դաստակերտըոր Տրդատի շնորհիվշքեղ վերաշինվելովդարձել էր անառիկ բերդԱյրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։

Advertisements

about:blank

REPORT THIS AD

Հայկազն– հատուկ գոյական, ուղղական հոլով, որոշյալ առում, ի արտաքին հոլովվում

Նահապետի– հասարակ գոյական, եզակի թիվ, սեռական հոլով, ի արտ. հոլովվում

այս- ցուցական դերանուն

դաստակերտը- հասարակ գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ, ի արտ. հոլովվում

որ- ստորադասական շաղկապ

Տրդատի- հատուկ գոյական, սեռական հոլով

շնորհիվ- մակբայ

շքեղ- ածական, դրական աստիճան

վերաշինվելով- անորոշ դերբայ, գործիական հոլով

դարձել էր- բայ, եզակի թիվ, 3-րդ դեմք, անցյալ ժամանակ,սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, ներգործական սեռ

անառիկ- ածական

բերդ- գոյական

Այրարատ- Հատուկ անուն, ուղղական հոլով, անորոշ առում

նահանգի- գոյական, եզակի թիվ, սեռական հոլով, ի արտաքին հոլովվում

երկու- թվական

գավառները- հասարակ գոյական, հոգնակի թիվ, հայցական հոլով, որոշյալ առում, ի արտաքին հոլովվում

միմյանցից- փոխադարձ դերանուն, բացառական հոլով

բաժանող- ենթակայական դերբայ