Հայոց լեզու

  • Լրացրու տառերը եւ կետադրիր, մեկնաբանիր կետադրությունդ։
  • Գտիր հնչյունափոխված բառերը, պարզիր՝ ինչ հնչյունափոխություն է կատարվել։

Բնություն – բուն, ու-ն դարձել է

Ժողովրդին – ժողովուրդ, ու-ն դարձել է ը

Ջրարբ – ջուր, ու-ն դարձել է ը

Բուրավետ – բույր, ույ-ը դարձել է ու

Բնօրրան – օրրոր, ո-ն դարձել է ա

Երկնակարկառ – երկին, ի-ն սղվել է

Անմիջապես – մեջ, ե-ն դարձել է ի

  • Գտիր 2 բառ, որոնց տառերի ու հնչյունների քանակը տարբեր են։

Տրդատ, բնություն

  • Գտիր մեկական պարզ, ածանցավոր, բարդ և բարդածանցավոր բառ։

Պարզ – գմբեթ

Ածանցավոր – բնություն

Բարդ – հիասքանչ

  • Տեքստից գտիր պինդ, տատանվել, վախենալ, ուղի, հայրենիք, գյուղ բառերի հոմանիշները։

Պինդ – ամուր

Տատանվել – սասանվել

Ուղի – ճանապարհ

Հայրենիք – բնօրրան

Գյուղ – շեն

  • Մուգ ներկած բառերը վերլուծիր ձևաբանորեն։

Բնության – գոյական, հասարակ, իրանիշ, սեռական հոլով, ա ներքին հոլովում

Գոյատևելու – անորոշ դերբայ, գործիական հոլով

Միշտ – ժամանակի մակբայ

Չի սասանվի – դիմավոր բայ, ենթադրական եղանակ, ժխտական խոնարհում, երրորդ դեմք, եզակի թիվ

Ոչ մի – ժխտական դերանուն

Տանում էր – դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, պարզ բայ, ե խոնարհում

Որտեղ – հարաբերական դերանուն

Հասավ – դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ

Անմիջապես – ժամանակի մակբայ

Մեջ – կապ

Ներքուստ – տեղի մակբայ

Իր – անձնական դերանուն, երրորդ դեմք, սեռական հոլով

Այդ – ցուցական դերանուն

Տրդատը տեսնում էր բնության բարությունը, անպարտելիությունը, գոյատևելու անհաղթահարելի կամքը՝ նրան նմանեցնելով կայծակնահար, բաժան-բաժան, սակայն միշտ վերընձյուղված խորարմատ իր ժողովրդին: <<Քանի դեռ հաստատ ու ամուր է ժողովուրդն իր հողին, չի սասանվի ոչ մի հողմից և չի երկնչի ոչ մի փոթորկից ու մրրիկից>>,- մտածում էր նա: Խորդուբորդ ճանապարհը Տրդատին տանում էր մերթ սաղարթախիտ անտառների կածաններով, մերթ, փարթամ ու հուռթի, ջրարբի մարգագետիններով՝ երփներանգ և բուրավետ: Փութաջան գնում էր Տրդատը դեպի իր բնօրրանը՝ Իշխանաց գյուղը, որտեղ չէր եղել տասնհինգ տարի։ Հենց որ գյուղ հասավանմիջապես մոտեցավ տաճարին: Տաճարը շենի մեջ էր և, ինչպես սպասելի էր, խաչաձև հորինվածքով: Գմբեթը ներքուստ գեղեցիկ էր ու սյունակամարներով զարդարուն, արտաքուստ սլացիկ էր: Ներսես Տայեցին էր կառուցել այն՝ իր շենին կենդանի հիշատակ՝ թողնելով երկնակարկառ այդ հիասքանչ կոթողը։

Հայոց լեզու

  • Կազմիր տրված բառերի հոգնակին.
    Ոտնաձայն, հեռագիր, կողմնացույց, աստղ, հեռագրասյուն, սպունգ, պատմագիր, հատակագիծ, լեզվաբան, անտուն, անցաթուղթ, դուստր, թաղամաս, բեռնակիր, քաղաքադուռ, նախագիծ, գործատեր, հանքափոր, հանքահոր, զարթուցիչ, ռուս, ուսապարկ, հեռախոս, ժամացույց, նստացույց, սպա, մանկագիր, դաշտամուկ, թռչնաբույծ, պահեստամաս, տոնածառ, փառատոն, կին, ջահակիր, գրիչ, կոճղ։

Ոտնաձայներ, հեռագրեր, կողմնացույցներ, աստղեր, հեռագրասյուներ, սպունգներ, պատմագիրներ, հատակագծեր, լեզվաբաններ, անտուներ, անցաթղթեր, դուստրեր, թաղամասեր, բեռնակիրներ, քաղաքադռներ, նախագծեր, գործատերեր, հանքափորներ, հանքահորեր, զարթուցիչներ, ռուսներ, ուսապարկեր, հեռախոսներ, ժամացույցներ, նստացույցեր, սպաներ, մանկագիրներ, դաշտամկներ, թռչնաբույծներ, պահեստամասեր, տոնածառեր, փառատոներ, կանայք, ջահակիրներ, գրիչներ, կոճղեր։

  • Տրված նախադասությունների բոլոր բառերը ենթարկիր ձևաբանական վերլուծության։
  • ա) Հագարացիների մասին կցկտուր լուրեր էին պտտվում, որ նրանք մոտենում են Գարդմանա ամրոցին։

հագարացիների- գոյական, հոգնակի, անձ, սեռական

պտտվում էին- դիմավոր, սահմանական, անցյալ կատարյալ, 3-րդ դեմք, ածանցավոր, կրավորական

մոտենում են- դիմավոր, սահմանական, անկատար ներկա, 3-րդ դեմք,

գարդմանա- գոյական, եզակի, իր, ուղղական

ամրոցին- գոյական, եզակի, իր, տրական, ի արտաքին

կցկտուր- որակական ածական

լուրեր- գոյական, հոգնակի, իր, ուղղական

նրանք- անձնական դերանուն, 3-րդ դեմք

  • բ) Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյան վրա, մոտեցավ հնձանին։
  • Շարահյուսական վերլուծության ենթարկիր տրված նախադասությունները։ Շղագիր գրվածները վերլուծիր նաև ձևավանորեն։
  • ա) Գաղթականներից նրանց, ովքեր կարողանում էին քայլել, խմբեցին և ուղարկեցին Կարս։

ստորոգյալ- կարողանում էին քայլել, խմբեցին, ուղարկեցին

ենթակա- նրանց, ովքեր

անջատման խնդիր- գաղթականներից

նրանց- ցուցական դերանում

տեղի պարագա- Կարս

  • բ)Կես ժամ հետո մենք այնքան էինք հեռացել, որ լեռան ուրվագծերը չէին նշմարվում։

ստորոգյալ- հեռացել էինք, չէին նշմարվում

ենթակա- մենք, ուրվագծերը

Չափի և քանակի պարագա-կես ժամ, այնքան, որ

Ժամանակի պարագա-հետո

Հատկացուցիչ-լեռան

լեռան- գոյական, իր, եզակի, սեռական

կապ- հետո

  • գ) Հնադարյան ձեռագրի կաշեպատ կազմի վրա ամրացված մոմը աղոտ կերպով լուսավորում էր տունը։
  • դ) Վերադառնալով հայրենիք՝ հայոց արքան ձեռնամուխ է լինում ավերված տաճարը վերականգնելուն։
  • Տրված ուղղակի խոսքով նախադասությունը դարձրու անուղղակի.
  • -Եթե դու քեզ այդպես պահես, ես ինքս կուտեմ քո բլիթը,- նայելով ինձ՝ սպառնաց տատիկս,- ուրեմն խելո՛ք եղիր և կե՛ր։

Տատիկս նայելով ինձ սպառնաց, որ եթե ես ինձ այդպես պահեմ, նա ինքը կուտի իմ բլիթը և ավելացնելով ասաց, որ ես խելոք լինեմ և ուտեմ։

  • Տրված անուղղակի խոսքով նախադասությունը դարձրու ուղղիկի խոսքով, մեկնաբանիր կետադրությունդ։
  • Մտքերի մեջ խորասուզված մտմտում էր, որ ինքն այլևս չի կարողանում այդ մարդու ասածները լսել և հաստատ գիտի՝ էլ չի դիմանա այդ փորձությանը։

Մտքերի մեջ խորասուզված մտմտում էր․ <<Ես այլևս չեմ կարողանում այդ մարդու ասածները լսել և հաստատ գիտեմ՝ էլ չեմ դիմանա այդ փորձությանը>>։

Հայոց լեզու

  • Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։ Մեկնաբանիր կետադրությունդ։

Ծովի ալիքների ձյունաճերմակ փրփուրներից ծնված սիրո աստվածուհին՝ Ափրոդիտեն երջանկություն էր շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում էր իրեն։ Նա երջանկություն պարգևեց նաև Պիգմալիոնին՝ Կիպրոսի մեծ արվեստագետին։ Պիգմալիոնն ատում էր կանանց և ապրում առանձնացած՝ խուսափելով ամուսնությունից։ Մի անգամ նա շողշողուն փղոսկրից արտասովոր, չքնաղ աղջկա արձան քանդակեց։ Թվում էր նա կանչում է իրեն, ահա, պիտի շարժվի, քայլի, խոսի։ Ժամերով սքանչանում էր արվեստագետն իր չնաշխարհիկ ստեղծագործությամբ և ի վերջո սիրահարվեց անշունչ կետվածքին։ Փղոսկրյա դիցուհուն մեծարժեք ապարանջաններ, մանյակներ ու ականջօղեր նվիրեց, զուգեց պերճ զգեստներով, գլուխը զարդարեց ծաղկեպսակով և նրա համար սիդոնյան ծիրանուց մահիճ պատրաստեց։ Հաճախ էր կրկնում Պիգմալիոնը․
—Եթե դու կենդանի լինեիր, ես ինձ չէի համարի աշխարհիս ամենադժբախտ մարդը։ Աստվածուհուն կարկառելով՝ ձեռքերը շշուկով աղոթեց, և Օլիմպոսում լսվեցին նրա պաղատանքը՝ կենդանություն պարգևելով փղոսկրե արձանին։ Ի նշան երեխտագիտության, արվեստագետը ոսկեղջյուր երինջ զոհաբերեց փրփրածին աստվածուհուն։

  • Տեքստում գտիր շաղկապները, որոշիր տեսակը։

և—մենադիր
Նաև—մենադիր
Եթե—ստորադասական

  • Գտիր կապերն ու կապական բառերը։
  • Գտիր տեքստիր իրար հոմանիշ երկու բառ։

Չքնաղ-չնաշխարհիկ

  • Գտիր այն բարդ նախադասությունները, որտեղ երկրորդականը կապակցվել է գլխավորին հարաբերական դերանունով։

Ծովի ալիքների ձյունաճերմակ փրփուրներից ծնված սիրո աստվածուհին՝ Ափրոդիտեն երջանկություն էր շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում էր իրեն։

  • Գտիր, թե քանի բաց ու քանի փակ վանկ ունեն ծաղկեպսակով, փրփուրներից, ամենադժբախտ բառերը։

Ծաղկեպսակով—ծաղ-կեպ-սա-կով—1 բաց վանկ, 3 փակ վանկ
Փրփուրներից—փր-փուր-նե-րից—1 բաց վանկ, 3 փակ վանկ
Ամենադժբախտ—ամե-նադ-ժբ-ախտ—1 բաց վանկ, 3 փակ վանկ

Հայոց լեզու

  • Տրված նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն, մեկնաբանիր կետադրությունը։
    1. Թեև Սարոյանը երկու անգամ եղել էր Երևանում, ես նրան չէի տեսել։
  • Ենթակա-Սարոյանը, ես
  • Ստորոգյալ-եղել էր, չէի տեսել
  • Չափի և քանակի պարագա-երկու անգամ
  • Տեղի պարագա-Երևանում
  • Ուղիղ խնդիր-նրան
  • Բարդ նախադասություն
    2. Նրան ցո՛ւյց տվեք, որ դուք սուր միտք ունեք։
  • ենթակա-դուք
  • ստորոգյալ-ցույց տվեք
  • Հանգման խնդիր-նրան
  • Որոշիչ-սուր
  • Ուղիղ խնդիր-միտք
    3. Եթե հայոց ազգը համախմբված լինի և՛ մտքով, և՛ գործով, հռոմեացիք չեն կարողանա մտնել Հայաստան։
  • Ենթակա-ազգը, հռոմեացիք
  • Ստորոգյալ-համախմբված լինի, չեն կարողանա մտնել
  • Որոշիչ-հայոց
  • Ձևի պարագա-և մտքով, և գործով
  • Տեղի պարագա-Հայաստան
    4. Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան՝ վիճակ հանելու աշխույժ երգերով։
  • Ենթակա-աղջիկներ
  • Ստորոգյալ-ելան
  • Որոշիչ-փունջ-փունջ, աշխույժ
  • Տեղի պարագա-սարերը
  • Ձևի պարագա-երգերով
    5. Այնտեղ՝ սյունաշարի ներսում, մշտապես հնչում է մարդկային հոգին լուսավորող խորաթափանց երաժշտություն։
  • Ենթակա-հոգին
  • Ստորոգյալ-հնչում է
  • Տեղի պարագա-այնտեղ
  • Հատկացուցիչ-սյունաշարի
  • Ձևի պարագա-մշտապես
  • Որոշիչ-մարդկային, լուսավորող, խորաթափանց։
    6. Շքեղախուք նժույգների՝ արծաթով ու ոսկով զարդարված թամբերին նստած էին մի կին ու մի տղամարդ։
  • Ենթակա-կին ու տղամարդ
  • Ստորոգյալ-նստած էին
  • Որոշիչ-շքեղախուք, զարդարված, մի
  • Հատկացուցիչ-նժույգների
  • Ձևի պարագա-ածաթով և ոսկով
    7. Նա շատ էր տխրել՝ լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։
  • ենթակա-նա
  • ստորոգյալ-տխրել
  • որոշիչ-վաղեմի
  • քանակի պարագա-շատ
  • հատկացուցիչ-իր
    8. — Հանցա՞նք է սիրելը,- զարմացած ասաց Գոռը Շահանդուխտին։
  • ենթակա-Գոռը
  • ստորոգյալ-ասաց
  • ձևի պարագա-զարմացած
    9. Մահվան դատապարտված Սոկրատեսը հանգստացնում էր կնոջը. «Քեզ դուր չի գալիս, որ ես անմեղ լինելով եմ դատապարտվել. կգերադասեիր, որ արժանի՞ լինեի նրանց դատավճռին»։
  • Ենթակա-Սոկրատեսը, քեզ, ես
  • Ստորոգյալ-հանգստացնում էր, դուր չի գալիս, դատապարտվել եմ, կգերադասեիր
  • Որոշիչ-մահվան դատապարված
  • Հանգման խնդիր-կնոջը
  • Ձևի պարագա-անմեղ լինելով
  • Հատկացուցիչ-նրանց
  • Ուղիղ խնդիր-որ արժանի լինեի նրանց դատավճիռին
    10. Հիշո՞ւմ եք՝ նա Ձեզ ասում էր. «Եթե դու փոխես պահվածքդ, հարգես ինքդ քեզ ու քո խոսքը, ոչ ոք քեզնից չի դժգոհի»։
  • ենթակա-նա
  • ստորոգյալ-ասում էր
  • Ուղիղ խնդիր-ձեզ
  • Պայմանի պարագ-եթե դու փոխես պահվածքդ, հարգես ինքդ քեզ ու քո խոսքը,ոչ ոք քեզնից չի դժգոհի
  • Տրված անուղղակի խոսքով նախադասությունները դարձրու ուղղակի։
    1. Որդին նամակով տեղեկացրել էր ծնողներին, որ իր վրա հույս չդնեն. ինքը չի կարողանալու գալ։
  • Որդին նամակով տեղեկացրել էր ծնողներին
  • —Իմ վրա հույց չդնեք ես չեմ կարողանա գալ
    2. Անթարթ նայելով հոր շիրիմին՝ Արամը մտքում հարցնում է հորը, թե արդյոք նա իրեն հետևում է և գիտի, թե ինքն ինչ է ձեռնարկել։
  • Անթարթ նայելով հոր շիրիմին՝ Արամը մտքում հորը հարցնում է․ <<Արդյո՞ք դու ինձ հետևում ես և գիտե՞ս ես ինչ եմ ձեռնարկել>>
    3. Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև և ասաց, որ ինքը եկել է նրա մոտ, որպեսզի հարցում անի և իմանա, թե ինչ է երջանկությունը։
  • Եկավ Դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև և ասաց․
  • —Ես եկել եմ քեզ մոտ, որպեսզի հարցում անեմ և իմանամ, թե ինչ է երջանկությունը։
    4. Ատոմը մյուս նախարարներին ասաց, որ նամակները տեղ հասցնեն, պատասխանները վերցնեն և, ինչ էլ լինի, գան հավաքվեն իր մոտ։
  • Ատոմը մյուս նախարարներին ասաց․
  • —Նամակները տեղ հասցրեք, պատասխանները վերցրեք և, ինչ էլ լինի, եկեք հավաքվեք իմ մոտ։
    5. Նա ինքն իրեն ասում էր, որ ինքը պետք է ամուր լինի, պետք չէ ենթարկվել այլ անձանց անզդեցությանը։
  • Նա ինքը իրեն ասում էր,—պետք է ամուր լինել, պետք չէ ենթարկվել այլ անձանց անզդեցությանը
  • Նախադասությունների մեջ գտիր մեկական հրամայական, ըղձական, ենթադրական եղանակի բայ։
  • Նախադասությունների մեջ գտիր սահմանական եղանակի մեկական անցյալ կատարյալ, վաղակատար անցյալ, վաղակատար ներկա, անկատար անցյալ ժամանակաձևերով բայ։
  • Նախադասությունների մեջ գտիր ու, ոջ, ա(ներքին), ո (ներքին) հոլովումների մեկական գոյական։
  • Նախադասությունների մեջ գտիր միաբան, ճոխ, ախոյան, մխիթարել, խմբվել բառերի հոմանիշները։

Հայոց լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։Կեսարը մի քանի վարկյան լուռ մանրազնին նայում էր մի կետի , հետո գիրթ շարժումով վեր կացավ :Չէ՛, այսօր ևեթ այդ ամբարտավան նեղմիտների կպարտադրի , կստիպի ճանաչել իրեն արքա : Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը . ժամանակն է այդ թխամորթ բարբարոսները հասկանան ՝ ինչ ասել է Կեսար :Այո՛, և կարշավի , ճանապարհին խստորեն կպատժվի անօրեններին պայմանագիրն ուխտադրժորոն խախտելու համար :Երբ մտացածին պատկերներն անեացան , առօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ : Ճռնչացող ծխնիներով երկփեխկ դռների մեջ հայտնվեց ծառան ՝ Բարդուղիմեոսը ՝ արծաթե մատուցարանը ձեռքին : Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային ՝ նշան արեց , որ մենակ թողնի իրեն :Մնալով մենակ ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը , հագավ երկար թեզանիքներով բաճկոնը , բոբիկ ոտքերը մտցրեց մույկերի մեջ :Գտիր 3 հնչյունափոխված բառ։թխամորթ — թուխ — ու-ն հնչյունափոխվել է ը-իխստորեն — խիստ — ի-ն սղվել էմտացածին — միտ — ի-ն սղվել էԳտիր., թե «կպարտադրի» բառում քանի բաց ու քանի փակ վանկ կա։կը-պար-տա-դը-րի4 բաց վանկ — կը , տա , դը , րի1 փակ վանկ — պարՏեքստից գտիր բառերի հոմանիշները։կտրուկ —ստիպել —համարձակվել —սպասավոր —արագ —կոշիկ —  Գտիր գոյականաբար գործածված 2 բառ։Ձևաբանական վերլուծության ենթարկիր շարժումով, ոչ ոք, թխամորթ, կպատժի, արծաթե, նայում էր, շրջվեց բառերը։Գտիր դերբայական դարձվածով նախադասությունները, որոշիր դերբայական դարձվածների պաշտոնը։Գտիր բարդ ստորադասական նախադասությունները, որոշիր կապակցման միջոցը, երկրորդականի պաշտոնը գլխավորի մեջ։

Հայոց լեզու

30. Հետագայում գյուղի վերածված (հարակատար դերբայ, որոշիչ) այդ բնակավայրը Բագրատունիների նախարարական ոստանն է եղել:

31. Դեպի լույսի աղբյուրն ընթացողների (ենթակայական դերբայ, հատկացուցիչ) ոգին ու երազանքն անհնար է սպանել:

32. Չի կարող լինել ճշմարիտ հայրենասիրություն առանց սեփական լեզվի հանդեպ մարդու տածած (հարակատար դերբայ, որոշիչ) սիրո:

33. Իմ սերունդը իրեն պետք եղածի չափ (հարակատար դերբայ, չափի պարագա) տիրապետում է ռուսերենին:

34. Ճշմարիտ մտավորականի ամենացայտուն հատկանիշներից մեկը՝ նրա նաև այլոց կարծիքների հետ հաշվի նստելն է (անորոշ դերբայ, որոշիչ):

35. Իր հոբելյանի նախօրեին մարշալ Հովհաննես Բաղրամյանը տուն էր հրավիրել նավատորմի տարբեր միավորումներում ծառայող (ենթակայական դերբայ, որոշիչ) բոլոր հայ ծովակալներին:

36. Ես չեմ կարող վերարտադրել բիթլիսահայերենի և ամերիկահայերենի յուրահատուկ շաղախով արված (հարակատար դերբայ, որոշիչ) այդ պատմությունը:

37. Ապրել ցանկացող (ենթակայական դերբայ, որոշիչ) ժողովրդի ոգին անգամ ցեղասպանությամբ չի ոչնչացվի:

38. Անցնում էր Դանիել Վարուժանի անունը կրող (ենթակայական դերբայ, որոշիչ) դպրոցի մոտով:

39. Հոգու ամենախորքերից բարձրացող (ենթակայական դերբայ, որոշիչ) առնական, միաժամանակ շատ ինքնատիպ մի ձայն էր դա:

40. Ինքը դեռ նախապետականությունը չկորցրած (հարակատար դերբայ, որոշիչ) հայ ընտանիքում էր ապրում:

Հայոց լեզու

  • Վերլուծի՛ր բերված նախադասությունները, մեկնաբանի՛ր կետադրությունը։

1. Շների (հատկացուցիչ) ձայնին (հանգման խնդիր) մի քանի հոգի (ենթակա) դուրս եկան (ստորոգյալ) վրաններից (տեղի պարագա), նայեցին (ստորոգյալ) նրանց (հատկացուցիչ) կողմը (ուղիղ խնդիր)։
2. Նրան (հանգման խնդիր) թվաց (ստորոգյալ)՝ օձը (ենթակա) խայթեց (ստորոգյալ) ակնոցավոր (որոշիչ) մարդուն (հանգման խնդիր)։
3. Բասուտա գետի (հատկացուցիչ) մյուս (որոշիչ) ափին (տեղի պարագա)՝ քարաժայռերի վրա (տեղի պարագա), թառել են (ստորոգյալ) մի քանի (որոշիչ) տներ (ենթակա)։
4. Խսիրի վրա (տեղի պարագա) պառկեց (ստորոգյալ) նաև կինը (ենթակա)՝ ծածկելով (դերբայական դերձվածք) փոքրիկ (որոշիչ) տղային (հանգման խնդիր)։
5. Քամուց (պատճառի պարագա) հնձանի (հատկացուցիչ) դռնակը (ենթակա) մեղմ (ձևի պարագա) ճռնչում էր (ստորոգյալ)՝ հիշեցնելով (դերբայական դարձվածք) մի հին (որոշիչ) երգ (ուղիղ խնդիր)։
6. Հասկացրո՛ւ (ստորոգյալ) թշնամուդ (հանգման խնդիր), որ ամեն վայրկյան (ժամանակի պարագա) պատրաստ ես պատերազմելու (ստորոգյալ), և նա (ենթակա) կհրաժարվի (ստորոգյալ) զենքի (հատկացուցիչ) ուժով (միջոցի խնդիր) քեզ (հատկացուցիչ) ընկճելու մտքից (անջատման խնդիր)։
7. Հիշենք (ստորոգյալ) Չինգիզ Այթմատովի (հատկացուցիչ)՝ հիշողությունը (ուղիղ խնդիր) կորցրած (որոշիչ) հերոսին (հանգման խնդիր)։
8. Ես (ենթակա) ապրելու (հատկացուցիչ) ուժ (ուղիղ խնդիր) էի ստանում (ստորոգյալ) դահլիճների (հատկացուցիչ) ու հրապարակների (հատկացուցիչ)՝ հայ (որոշիչ) երգով (միջոցի խնդիր) ու խոսքով (միջոցի խնդիր) ոգեշնչված (որոշիչ) բազմությունից (անջատման խնդիր)։
9. Հովտում (տեղի պարագա) երևում էր (ստորոգյալ) Գաբրիելի պապի (հատկացուցիչ)՝ առասպելական (որոշիչ) շինարարի (հատկացուցիչ) ձեռքով (միջոցի խնդիր) հիսուն տարի առաջ (ժամանակի պարագա) կառուցած (որոշիչ) եկեղեցին (ենթակա)։
10. Ամենագեղեցիկ (որոշիչ) իրը (ենթակա), առօրեական (որոշիչ) դառնալով (դերբայական դարձվածք), միշտ մի բան (ուղիղ խնդիր) կորցնում է (ստորոգյալ) իր (հատկացուցիչ) արժեքից (անջատման խնդիր)։

  • Կազմի՛ր ձայն, թշնամի, տուն, քարաժայռ, մարդ, կին բառերի հոգնակին։

Ձայներ, թշնամիներ, տներ, քարաժայռեր, մարդիկ, կանայք:

  • Ներքևի նախադասությունների մեջ գտի՛ր հատուկ անունները։

Բասուտա գետ, Չինգիզ Այթմատով, Գաբրիել պապ:

  • Որոշի՛ր ձայնին (1-ին նախ.), մարդուն (2-րդ նախ.), ափին (3-րդ նախ.), տղային (4-րդ նախ.), թշնամուդ (6-րդ նախ.) բառերի հոլովները։

Բոլոր բառերը դրված են տրական հոլովով:

  • Գտիր նախադասություններում 1 բառ, որի բոլոր վանկերը բաց լինեն։

հո-գի

  • Նախադասություններում գտիր և դուրս գրիր կապերն ու կապական բառերը։

Որ, և, ու:

  • Գտիր նախադասություններում մեկական սահմանական, ըղձական, հրամայական, ենթադրական եղանակի բայ։

Սահմանական – կորցնում է

Ըղձական – հիշենք

Հրամայական – հասկացրո՛ւ

Ենթադրական – կհրաժարվի

  • Նշված ժամանակաձևերից ո՞րը չկա տրված նախադասություններում. անցյալ կատարյալ, վաղակատար անցյալ, անկատար ներկա, ապակատար ներկա։

Ապակատար ներկա ժամանակաձևը չկա նախադասություններում։

Հայոց լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Տեքստից գտիր կրկնակ բաղաձայն ունեցող մեկ բառ։

Ուղղելու

  1. Գտիր, թե հիշատակություն բառում քանի բաց և քանի փակ վանկ կա։

Հի-շա-տա-կու-թյուն

Բաց վանկ-հի, շա, տա, կու
Փակ վանկ-թյուն

  1. Տեքստից գտիր մեկ հնչյունափոխված բառ. որոշիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

Սրբավայր—սուրբ, ու վերափոխվել է ը

  1. Տեքստում գտիր գագաթ, շրջապատված, երազանքներ, լոկ բառերի հոմանիշները։

Գագաթ-բարձունք
Շրջապատված-գոտևորված
Երազանք-անուրջ
Լոկ-միայն

  1. Տեքստից գտիր 3 հատ կապ. որոշիր՝ որ բառի հետ են կապվում։

Բարձունքի վրա, դեպի մենաստանը,

  1. Որոշիր՝ գարնանը (առաջին նախադասություն) բառի հոլովն ու հոլովումը։

Գարնանը-գոյական, հայցական հոլով, եզակի, ա արտաքին հոլովում

  1. Տեքստում գտիր երկու անկանոն բայ։

Առնելով, չգիտե

  1. Նախադասության ի՞նչ անդամ է Աստվածածինը (3-րդ պարբերության առաջին նախադասությունը)։

Աստվածածին-բացահայտիչ

  1. 4-րդ պարբերության առաջին նախադասության մեջ զեղչված 2 շաղկապ կա. գտիր դրանք և վերականգնիր։

Ոչ ոք չգիտե, թե երբ է կառուցվել այդ տաճարը և որ անար- ձեռքն է ավերակ դարձրել։

Գարնանը՝ հեղեղների ժամանակ, գետակը վարարում է և իր ընթացքի մեջ առնելով մեծ ու փոքր քարեր՝ առաջ է մղում իր աղմկահույզ ալիքները, շառաչում կիրճով մեկ։

Ուղղաձիգ քարաժայռերից մեկի կատարին՝ սեպաձև բարձունքի վրա կա մի հինավուրց մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։

Դա գյուղի հայտնի սրբավայրն է՝ Անտվածածինը, որ կառուցել են քրիստոնեական առաջին հավատացյալները՝ երկնակարկառ այդ բարձունքից առ Աստված ուղղելու իրենց սրտաբուխ աղոթքները, գաղտնի անուրջները։

Ոչ ոք չգիտե՝ երբ է կառուցվել այդ տաճարը և որ անար- ձեռքն է ավերակ դարձրել Աստծու տունը, ոչ մի գիր, ոչ մի հիշատակություն չկա այդ մասին։ Միայն ճարտարապետական հորինվածքն է որ ինչ-որ բան հուշում է։

Լեռնային մի նեղ արահետ այսօր էլ ջերմեռանդ ուխտավորներին առաջնորդում է դեպի ավերակ մենաստանը, որ նա հավատի կերոն վառի անցյալի փառքի այս տխուր մնացորդների վրա։

Հայոց լեզու

  1. Կետադրիր տեքստը։ 
  2. Գտիր բարդ նախադասությունները, որոշիր տեսակները։
  3. Շարահյուսական վերլուծության ենթարկիր տեքստի բարդ նախադասությունները։

Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ  խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային Արտավազդին` տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։

Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։
բարդ համադասական նախադասություն
Անտոնիոսի մեջ — տեղի պարագա
արարիչն — ենթակա
կուտակել էր — ստորոգյալ
մահկանացուներին բնորոշ — որոշիչ
բոլոր — որոշիչ
այպանելի — որոշիչ
գծերը — ուղիղ խնդիր
նա — ենթակա
ուխտադրուժ էր — ստորոգյալ
արնախում էր — ստորոգյալ
փառասեր էր — ստորոգյալ

Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։
բարդ համադասական նախադասություն
այդ — որոշիչ
ինքնահավան — որոշիչ
ամբարտավան — որոշիչ
այրը — ենթակա
պարթևներց — անջատման խնդիր
մի լավ — որոշիչ
ջարդ — ուղիղ խնդիր
ստանալով — ձևի պարագա
զորքերի — հատկացուցիչ
փրկված — որոշիչ
մնացորդներով — միջոցի խնդիր
մի կերպ — ձևի պարագա
խուճապահար — ձևի պարագա
հասնում է — ստորոգյալ
Հայաստան — տեղի պարագա
օթևան — ուղիղ խնդիր
խնդրելով — ձևի պարագ
հայոց — որոշիչ
արքա Արտավազդից — անջատման խնդիր

Եթե լիներ  խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն դաս տալով նրա հաջորդներին։
բարդ ստորադասական նախադասություն
լիներ — ստորոգյալ
խորամանկ — որոշիչ
դիվանագետ — ուղիղ խնդիր
հայոց — որոշիչ
թագավորն — ենթակա
ինքն էլ — ենթակա
հարված — ուղիղ խնդիր
կհասցներ — ստորոգյալ
վերջնականապես — ձևի պարագա
կջախջախեր — ստորոգյալ
վաղեմի — որոշիչ
թշնամուն — հանգման խնդիր
դաս — ուղիղ խնդիր
տալով — ձևի պարագա
նրա — հատկացուցիչ
հաջորդներին — հանգման խնդիր

Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։
բարդ համադասական նախադասություն
լինելով — ձևի պարագա
բանաստեղծ — ուղիղ խնդիր
մարդկային — որոշիչ
կարեկցանքի — հատկացուցիչ
վեհանձնության — հատկացուցիչ
մարմնացում — ուղիղ խնդիր
չի ջախջախում — ստորոգյալ
մազապուրծ — որոշիչ
թշվառականին — ուղիղ խնդիր
ապաստան — ուղիղ խնդիր
տալիս է — ստորոգյալ
ամբողջ ձմեռ — ժամանակի պարագա
կերակրում է — ստորոգյալ
զորքի — հատկացուցիչ
սովալլուկ — որոշիչ
մնացորդներին — հանգման խնդիր

Հայոց լեզու

  • Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  • Գտիր հետևյալ կառույցների մեկական բառ.
    արմատ+հոդակապ+արմատ
    արմատ+ածանց
    արմատ+ածանց+ածանց
  • Գտիր կողմնակալ, երբեք, անշուք բառերի հականիշները տեքստում։

Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան, անաչառ էր նա և՛ օտարների, և՛ մերձավորների նկատմամբ։ Թեև հարուստ էր, բայց համեստ կյանքով էր ապրում իր փափկակյաց ու շքեղաշուք կյանքի համար նախասահմանված սրահներում, իսկ տան դռներն ու ճոխ սեղանները միշտ բաց էին սովալլուկ աղքատների, սրտաբեկ պանդուխտների համար։

Մի անգամ, երբ Ուշինարան դահլիճում նստած ընթերցում էր, սրտապատառ ներս ընկավ մի աղավնի․ նրան հետապնդում էր անգղը։

Սարսափահար թռչունը նստեց անաչառ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց։ Տեսնելով, որ Ուշինարան պատսպարել է թփրտացող աղավնուն, անգղը դիմեց նրան.

-,Դատավո՛ր, քաղցը տանջում է ինձ։ Մեծ մեղք ես գործում, որ քաղցածի ձեռքից խլում ես նրա սնունդը։

Հանկարծ դահլիճի գմբեթարդ ձեռունից մի կշեռք կախվեց՝ ոսկեձույլ նժարով։

հարց

Մի անգամ, երբ Ուշինարան դահլիճում նստած ըն-երցում էր, սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, նրան հետապնդում էր անգղը։

Ուշինարան— ենթակա, ընթերցում էր— պարզ ստորոգյալ, նստած— ձևի պարագա, դահլիճում— տեղի պարագա, աղավնի— ենթակա, ներս ընկավ— պարզ ստորոգյալ,սրտապատառ— ձևի պարագա, մի անգամ— ժամանակի պարագա, անգղը— ենթակա,հետապնդում էր— ստորոգյալ,

  • Գտիր հետևյալ կառույցների մեկական բառ

արմատ+հոդակապ+արմատ – սրտապատառ
արմատ+ածանց – դատավոր
արմատ+ածանց+ածանց –

  • Գտիր կողմնակալ, երբեք, անշուք բառերի հականիշները տեքստում։

Կողմնակալ – անաչառ

Երբեք – միշտ

Անշուք – շքեղաշուք

  • Շարահյուսորեն վերլուծիր 2-րդ պարբերության նախադասությունը (Մի անգամ…)

Մի անգամ, երբ Ուշինարան դահլիճում նստած ըն-երցում էր, սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, նրան հետապնդում էր անգղը։

Ուշինարան— ենթակա, ընթերցում էր— պարզ ստորոգյալ, նստած— ձևի պարագա, դահլիճում— տեղի պարագա, աղավնի— ենթակա, ներս ընկավ— պարզ ստորոգյալ,սրտապատառ— ձևի պարագա, մի անգամ— ժամանակի պարագա, անգղը— ենթակա,հետապնդում էր— ստորոգյալ,