Իտալո Կալվինո Խիղճը

Հարցարան

1. Ինչպե՞ս է նպաստում ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի արտահայտմանը պատմվածքի վերջաբանը. «Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել է իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:»:

Լուիջին ընդահանրապես չէր ցանկանում գնալ, պատերազմ և սպանել անմեղ մարդկանց, երբ, որ նա ուներ մի թշնամի՝ Ալբերտոյին: Նա ցանկանում էր սպանել Ալբերտույին, բայց նրան այդպես էլ չհաջողվեց պատերազմի ժամանակա սպանել և նա, որոշեց գնալ այդ երկիր և իր ստացած մեդալները բաժանել զոհված մարդկանց ընտանիքներին: Եվ այդ երկրում հանկարծ տեսավ Այբերտոյին և սպանեց հանգստության համար՝ իր խղճի հանգստության համար, որ չստացվի, թե այդքան մարդու անիմաստ տեղ է սպանել, որ նա իրեն այդ պատերազմում հաղթած զգա: 

Բայց, երբ Լուիջին Ալբերտոյին սպանեց նրան ոստիկանները ձերբակացելցին և հետո մահապատժի ենթարկեցին: Այսինքն, երբ երկրի կառավարությունը մարդկանց դրդում է պատերազմել և սպանել անմեղ մարդանց, անվանելով նրանց թշնամի և մեծաքանակ սպանությունների համար այդ մարդկանց պարգևատրում են, բայց երբ մարդը սպանում է ընդհամենը մի մարդու ով իսկապես նրա թշնամին է նրան անվանում են մարդասպան, դատում են մահապատժով: Այս ամենի մեջ կա մի մեծմ անարդարություն, որ մարդը մեծաքանակ մարդկանց սպանելով դառնում է հերոս ու մեդալակիր, իսկ մի սրիկայի սպանելու համար նրան դատապարտում են մահապատժով:

2. Ցո՛ւյց տվեք հեղինակի վերաբերմունքը պատերազմի նկատմամբ ըստ ստեղծագործության: Պատասխանը հիմնավորե՛ք մեջբերումներով:

Հեղինակի վերաբերմունքը պատերազմի նկատմամբ բացասական էր, որովհետև նա չէր ցանկանում սպանել անմեղ մարդկաց, և միևնույն ժամանակ նա ցանկացավ գնալ պատերազմ, որպիսզի սպանի իր անձհական թշնամուն:

Պատասխանիս հիմավորումը ստորև՝

Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.
-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:
— Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:
-Թշնամի Է,-պատասխանեց նա, -իմ թշնամին:
Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:
-Ի՞նչ է, -ասաց Լուիջին,-ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գալիս, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում , մանրամասն կպատմեմ ամեն ինչ…

Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյո՞ք կհանդիպի նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր:«Եթե Ալբերտոյին չսպանեմ,- մտածում էր,- դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում:Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից:Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»:

Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ է սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց մեռածների զավակներին ու կանանց:Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին:
-Լավ,- ասաց,- լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:

Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.
-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:
— Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:
-Թշնամի Է,-պատասխանեց նա, -իմ թշնամին:
Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:
-Ի՞նչ է, -ասաց Լուիջին,-ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գալիս, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում , մանրամասն կպատմեմ ամեն ինչ …
-Ուրեմն, -ասաց Լուիջին,-բացատրեք ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ:
Նրանք ասացին, թե չգիտեն:
-Ոչինչ,-ասաց Լուիջին,-կգտնեմ: Վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ:
Նրանք ասացին, թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն, և պետք է սպանի, ում պատահի.դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ:
-Տեսե՛ք,- իրենն էր պնդում Լուիջին,-պետք է, որ ես ձեզ պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է, ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ:
Բայց նրանք չուզեցին լսել:Լուիջիին չէր հաջողվում նրանց համոզել իր իրավացիությունը:
-Ներեցեք, ձեր ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի:
Նրանք համբերությունը կորցրին: Ինչ-որ մեկը նրան բացատրեց շատ պատճառներ և թե ինչպես են պատերազմները լինում, թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:Լուիջին թոթվեց ուսերը:
-Եթե այդպես է,- ասաց,- դա ինձ ձեռք չի տալիս:
-Լա՛վ էլ ձեռք տալիս է,-գոռացին նրանք,-առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու: Ու նրան ուղարկեցին պատերազմի դաշտ: Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյո՞ք կհանդիպի նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր: «Եթե Ալբերտոյին չսպանեմ,- մտածում էր,- դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում:Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից:Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»: Սակայն, նախքան Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ է սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց մեռածների զավակներին ու կանանց: Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին:
-Լավ,- ասաց,- լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:
Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել է իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք ել չեմ կարողանա

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ
ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը գետնի մեջ խրված ցցին: Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել: Ինձ համար հանելուկ էր մնացել ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում: Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը:

Չեմ հիշում այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է: Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»: Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են: Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել: Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը: Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող: Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո: Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում: Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել: Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը: Ապրում ենք համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել: Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին: Քո ամբողջ ոգին:


Առաջադրանքներ.

1. Հիմնավորե՛ք ընդգծված բառերի անհրաժեշտությունը․

• Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝
ընդունելով սեփական անզորությունը:

Սարսափելին այս դեպքում դա այն օրն է, երբ փիղը ուղակի համակերպվեց իրականությանը։

• Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Այստեղ երկու տարբեր իմաստով բառեր են օգտագործված, սակայն հսկան և հզորը օգտագործվում է իր արտաքինը նկարագրելու, իսկ խեղճը՝ ներսը բնութագրելու համար։

• Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել
ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ
կարողանա»,

Ընդհանուր նախադասության իմաստը փղի պատմության և իրականության համեմատումն է։ Գրանցել ենք այսպիսի հրահանգը օգտագործվում է նախադասությունը գեղեցիկ մատուցելու համար։

• Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

<<Ամբող ոգին>> նշանակում է ավելի մեծ ներդրում անել տվյալ գործի մեջ։


• Ցո՛ւյց տվեք ստեղծագործության Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա վերնագրի կապը հեղինակի ասելիքի հետ:

Հեղինակը փղի օրինակով ուզում էր մեզ մի կարևոր դաս մատուցեր, որ երբեք կյանքում, ինչ դժվարություն էլ, որ ջրի երես գա, դու կկարողանաս հաղթահարել դա, եթե մտածես, որ կարող ես ու ջանել դրա համար։ Եթե փղի նման մարդ մտածի, որ անզոր է, թույլ է ու ծույլ, ապա երբեք չի հասնի այն նպատակին, այն գագաթնակետին, որը իր առջև դրել է, լինի դա ազատվելը, թե հաղթահարելը։ Հեղինակի ասելիքը կապված էր ուղիղ ձևով պայքարելու ու հաղթելու հետ։ Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա, եթե ջանք չգործադրեմ դրա դեմ։ Ասելիքները կապված են իրար հետ։ Եթե մարդ չջանի, իրեն չտրամադրի, որ նա անզոր է ու տկար, ապա նա կկարողանա թեկուզ ամենադժվար փորձության միջով հեշտությամբ անցնել։ Բայց եթե հաշտվի այն մտքի հետ, որ նա տկար է, անզոր է, ապա նա չի կարողանա անել ու երբեք էլ մոտը դա չի ստացվի։

Գրականություն

  1. Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.
  • անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • լարված դեպքեր են նկարագրված
  • հումորային է պատումը
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • արժանիք չունի:

Ստեղծագործության մեջ արտահայտված է մի կարևոր գաղափար, որը ընթերցողին ասում է, որ կյանքը անկանխատեսելի է։ Ստեղծագործությունը շատ անկեղծ էր, անմիջական։ Այն շատ հետաքրքիր էր և յուրահատուկ։

2. Տրված բնութագրումներից որո՞նք են համապատասխանում պատմող հերոսին. Ընտրությունը հիմնավորե՛ք՝ հղում անելով տեքստին.

  • կենսախինդ էր
  • ամեն ին չ բարդացնում էր
  • չէր սիրում ճամփորդել
  • անփույթ էր
  • ուներ երջանկության իր ընկալումը:

Հերոսը և առհասարակ, յուրաքանչյուր ոք ունի ընկալման իր տարբերակները, ամեն մարդու աշխարհհայացքը տարբեր է։ Հերոսի դեպքում, երջանկությունը այն էր, երբ հաջողությամբ էր պսակվում իր գործերը։

Գրականություն

Վահան Տերյանը, չնայած Չարենցի ժամանակակիցը լինելուն, նրա համար օրինակ ու ոգեշնչում էր։ Դրա ամենահայտնի ապացույցը Չարենցի «Վահան Տերյանի հիշատակին» կոչվող շարքն է՝ բաղկացած երեք բանաստեղծություններից։

Դու — լուսե, անցար ու չկաս։
Դու — թեթե, անմարմին, անծիր։
Դու ուրի՛շ խնդության երազ։

Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր
Կրակներ անմար ու թաքուն։
Փռեցիր լուսավոր գանձեր։

Եվ երբե՛ք, երբեք չի աղոտի
Քո կանթեղը խավար մեր հոգում —
Քո կանթեղը — հեռո՜ւ կարոտի։

Այս բանաստեղծության մեջ հատկապես երևում է այն, որ Չարենցի համար ոգեշնչման աղբյուր էր հանդիսանում Տերյանը, քանի որ իր սրտում անմար ու թաքուն կրակ էր վառել։ Ես նաև լսել եմ, որ Չարենցը արտագրել է Տերյանի անտիպներից մի քանիսը, որոնք հենց նրա միջոցով են հասել մեզ։

Մի տարի է մոտ, որ ես թանգարանից՝ Խանջյանի կարգադրությամբ վերցրել եմ Վահան Տերյանի ձեռագրերը՝ նրա անտիպ երկերը հրատարակության համար պատրաստելու նպատակով։ Ես սկսեցի արտագրել ձեռագրերը, որպեսզի միշտ ձեռքի տակ ունենամ, և բնագրերը չփչանան հաճախակի թերթելուց։ Բայց դեռ չեմ վերջացրել և չեմ էլ շտապում։ Մի զարմանալի քնքուշ և խնդագին զգացմունք եմ ունենում յուրաքանչյուր անգամ, երբ հիշում եմ, որ այնտեղ՝ սեղանիս դարակում, պահված են Տերյանի, հասկանու՞մ եք, իսկական ձեռագրերը… նրա ձեռքով գրված այդ թերթիկները… Երբ անչափ տխուր եմ լինում, հանում եմ, նայում… կարծես՝ արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում… Այդ մետաքսյա թերթիկները՝ ծածկված չինական սև մելանով, գրված չքնաղ, ազնվական գրերով… Զարմանալի մաքուր և գեղեցիկ ձեռագիր է ունեցել այդ մարդը։ Ձեռագիրն անգամ նուրբ է, ինչպես նրա ողջ ստեղծագործությունը՝ նուրբ ու մաքուր։ Իմ կյանքի ամենամեծ խնդությունն է դա. հանել մեկ-մեկ այդ ձեռագրերը և նայել…

-Օ՜, հեռու ընկե՛ր իմ… Վահա՛ն Տերյան…Եղիշե Չարենց

Պարզվում է, որ Տերյանն այնպիսի մեծություն է եղել Չարենցի համար, որ նա անգամ գողություն է արել հորից, որպեսզի գնի նրա գրքերից․

Չարենցը ինձ պատմել է, որ դեռևս աշակերտ Կարսի ռեալական դպրոցում, 1912 թվին, մի ռուբլի է թռցրել Աբգար-աղայից (այդպես էր անվանում հորը) ու գնել Վահան Տերյանի «Բանաստեղծություններ» գիրքը, որ նոր երևացել էր Կարսի գրախանութի ցուցափեղկում։ -Ասես անհուն մի գանձ նվիրեցին ինձ․ զարմանալի հայտնություն եղավ ինձ համար այդ գիրքը, ու էլ ձեռքիցս վայր չդրի։ Առանձնանում էի ու շարունակ կարդում։ Այնպիսի կախարդական ազդեցություն ունեցավ վրաս, որ մինչև օրս էլ չեմ կարող առանց հուզմունքի հիշել այդ։Միքայել Մազմանյան,«Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», Երևան, 1961, էջ 60

Չարենցը նաև հանդիպել է Տերյանին մեկ անգամ պատանի հասակում, սակայն չի համարձակվել մոտենալ ու խոսել նրա հետ։ Նա Տերյանին տեսել է հեռվից՝ 1917 թվականին, Գոլովինսկի պողոտայի վրա, «Մի բաժակ թեյ» սրճարանում․

Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ, Թիֆլիսում, կարծեմ 1917 թվին․-Գալավինյան պրոսպեկտի վրա այն ժամանակ գոյություն ունեցող “Чашка чаю” բարեգործական թեյատան մեջ։ Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում և թերթ կարդում։ Նրան մոտեցավ Կարա-Դարվիշը այն ժամանակ ինձ անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը։ Ես անչափ նախանձեցի նրան, որ խոսում է այդպիսի մի հանճարեղ մարդու հետ․ ինձ համար Տերյանն այդ ժամանակ ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլև միֆական անձնավորություն․․․Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն (մկան գույնի․ այդպիսի վերարկուներ այն ժամանակ հագնում էին կոմիվոյաժորները), թերթերը խոթեց գրպանը և գնաց։

Ես դուրս եկա փողոց և երկար նայում էի նրա ետևից․․․ Իմ տպավորության մեջ անջինջ մնաց նրա թուխ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը և սև աչքերի խոնավ նայվածքը․ նրա դեմքին կարծես մշուշ կար և նրա աչքերը այդ մշուշի միջից նայում էին խոնավ նայվածքով․ դեմքը թեկուզև հայկական էր, մի փոքր կոպիտ դիմագծերով, սակայն թողնում էր ծայր աստիճան կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն։ Դեմքի վրա կար հիվանդագին հոգնածության կնիք և նրա կերպարանքն ամբողջովին համապատասխանում էր նրա պոեզիային․․․

Ես նրան այլևս չտեսա․․․։

Գրականություն

  • Կարդա Գրաբարի 1-ին գրքի ասույթները ( կրկնիր գրաբար ընթերցանության կանոնները)։
  • Կարդա «Վահագնի ծնունդը»

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:

  • Ի՞նչ Վահագնի մասին է խոսքը։

Վահագնը հին հայկական դիցաբանության ռազմի, քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է։

  • Տեղեկություններ գտիր Վահագնի մասին։

Վահագնն եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական աստվածը, դիցարանի երրորդ աստվածը։ Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Իբրև ռազմի աստված՝ Վահագնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրահատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր մականունները։ Պահպանվել է նաև Ծիր կաթին համաստեղությունը Հարդագողի ճանապարհ անվանելը, որ կոչվել է նաև Հեծանոց, իբրև թե հեծանոց փայտով էր հարդը շալակել։ Ըստ Ալիշանի՝ այս առասպելի՝ օտար ազգերի և անգամ թուրքերի մեջ մտած լինելը փաստ է։ Վերջինները ևս այդ համաստեղությունը կոչում են նույն կերպ՝ Սաման յոլու։

  • Նկարագրիր՝ ինչ գույներ պիտի օգտագործի նկարիչը այս բանաստեղծությունը նկարելու համար։

Նկարիչը այս բանաստեղծությունը նկարելու համար պետք է օգտագործի կարմիր, ծիրանագույն և կապույտ գույները։ Պետք է կարմիր և ծիրանագույն օգտագործել, որովհետև Վահագնի ծննդյան ժամանակ շատ բոցեր կային, իսկ երկնագույնը խորհրդանշում է ծովը և ուրախությունը։

  • Փորձիր Վաhագնի ծնունդը մեկնաբանել որպես այլաբանություն։

Ես Վահագնի ծնունդը նմանացնում եմ կայծակի հետ։ Երբ կայծակը պետք է գա, ամբողջ երկինքը, ամպերը ստանում են գորշ գույներ և այդ ամենից հետո շատ տաք կայծակը խփում է։ Վահագնը հենց կայծակն է։ Նա ամպրոպի գերագույն աստվածն է։

Գրականություն

Կարդա Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» պատմվածքը։

  • Գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունները։
  • Պարզիր՝ չինովնիկի ազգանունն ի՞նչ է նշանակում ռուսերենից թարգմանած։

Չինիովնիկի ազգանունը նշանակում է որդ։

Գեներալի ազգանունն նշանակում է բարձր գոռալ։

  • Գտիր Չերվյակովին բնորոշող տողերը՝ որտեղ բարեկիրթ է, որտեղ մտահոգ է շրջապատի կարծիքի համար, որտեղ մտահոգ է կոնկրետ գեներալի կարծիքի համար, որտեղ հուսահատ է և այլն։

«Թուքս ցայտել է նրա վրա,— մտածեց Չերվյակովը։— Իմ պետը չէ, ուրիշի պետ է, բայց, այնուամենայնիվ, անհարմար է։ Ներողություն պետք է խնդրել»։

Չերվյակովը հազաց, մարմինն առաջ մղեց ու շշնջաց գեներալի ականջին.

― Ներեցե՛ք, ձերդ գերազանցություն, իմ թուքը ցայտեց ձեր վրա… ինձնից անկախ։

  • Ինչի՞ց մեռավ Չերվյակովը։
  • Շարադրանք գրիր Չերվյակովի կյանքի, ապրելակերպի ու մտածելակերպի մասին։

Չերյակովի կյանքը շատ վատն էր ընդհանուր ուղղակի մի բանի պատճառով, բայց դա շատ կարևոր բան է և կյանքում դու դրանից պետք է միշտ ունենաս։ Դա քո սեփական կարծիքն է և քո որոշումն է։ Նա անընդհատ փորձում էր գեներալին ապացուցել, որ լավն է լավն է և գեներալի աչքին բարձրանալ, բայց դա սխալ է, որովհետև նախ առաջինը դու պետք է քո աչքին բարձրանաս և հետո ուրիշներին։ Նա մտածում էր, որ իր կյանքի մեջ ամենինչ կփոխվի, եթե գեներալին լսեր և ամեն ինչ գեներալի ասածով աներ։