Հայոց լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Տեքստ

Երեք հարյուր հիսունվեց թվականին` գարնանային արևոտ մի օր, Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատառ բացականչություններ․
—Օգնեցե՜ք, ժողովու՛րդ, Արտեմիսի տաճարն այրվում է։

Իրոք, կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը, ժանեկազարդ խոյակները․ մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։

Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մարդուկ՝ Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում, վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած՝ անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա, սակայն, փառատենչ էր ու սնապարծ։ «Բնությունն ինձ չի շնորհել ո՛չ փիլիսոփայական խորաթափանցություն, ո՛չ բանաստեղծական քանքար, ո՛չ զորավարի ձիրք, որոնցով մտնեի պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին»,- խորհում էր այդ սինլքորը։

  1. Մեկնաբանիր կետադրությունդ։
  2. Որոշիր, թե բարձրաքանդակբանաստեղծականմտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
    Բարձրաքանդակ—բարձ-րա-քան-դակ—1 բաց վանկ, 3 փակ վանկ
    Բանաստեղծական—բա-նաս-տեղ-ծա-կան—2 բաց վանկ, 3 փակ վանկ
    Մտնեի—մըտ-նե-ի—2 բաց վանկ, 1 փակ վանկ
  3. Որոշիր, թե երեքարևոտողորմելինստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
    Երեք—5 հնչյուն, 4 տառ
    Արևոտ—6 հնչյուն, 5 տառ
    Ողորմելի—9 հնչյուն, 8 տառ
    Նստած—6 հնչյուն, 5 տառ
  4. Տեքստից գտիր մեկական ուիը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
    Թվական—թիվ—ի հնչյունափոխություն
    Գարնանային—գարուն—ու-ն սղվել է
    Բարձրաքանդակ—բարձր—ը-ն սղվել է
    Ժանեկազարդ—ժանյակ—յա հնչյունափոխություն
  5. Տեքստից գտիր անհարթխժռելորմնասյունտաղանդմտածել բառերի հոմանիշները։
    Անհարթ—խորդուբորդ
    Խժռել—լափել
    Որմնասյուն—մույթ
    Տաղանդ—ձիրք
    Մտածել—խորհել
  6. Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։
    Հորից—ո
    Պատմություն—ա
  7. Տեքստից գտիր կապերը։
    Ամբողջ, մեջ
  8. Ի՞նչ խոսքի մաս են հանկարծարդենայլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
    Հանկարծ—ձևի մակբայ
    Արդեն—ժամանակի մակբայ
    Այլևս—ժամանակի մակբայ
  9. Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։
    Անհնար էր, փառատենչ էր, սնապարծ էր
  10. Վերջին նախադասությունը վերլուծիր շարահյուսորեն։ Ուղղակի մեջբերված խոսքը դարձրու անուղղակի։
    «Իսկ ես անմահություն եմ տենչումուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին»,- խորհում էր այդ սինլքորը։
    Ենթակա-ես, սինլքորը
    Ստորոգյալ-տենչում եմ, ուզում եմ, խորհում էր
    Ուղիղ խնդիր-անմահություն
    Դերբայ-մնալ
    Հատկացուցիչ-պատմության, սերունդների
    Տեղի պարագա-էջերում, շուրթերին
    Որոշիչ-այդ
    Այդ սինլքորը խորհում էր, որ ինքը անմահություն է տենչում, ուզում է մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին։

Հայոց լեզու

  • Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։ Մեկնաբանիր կետադրությունդ։
  • Տեքստում գտիր շաղկապները, որոշիր տեսակը։

և, եթե, ով, նաև

  • Գտիր կապերն ու կապական բառերը։

Համար

  • Գտիր տեքստիր իրար հոմանիշ երկու բառ։

Չքնաղ–չնաշ.արհիկ

  • Գտիր այն բարդ նախադասությունները, որտեղ երկրորդականը կապակցվել է գլխավորին հարաբերական դերանունով։

Ափրոդիտեն, երջանկություն էր շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում էր իրեն։

  • Գտիր, թե քանի բաց ու քանի փակ վանկ ունեն ծաղկեպսակով, փրփուրներից, ամենադժբախտ բառերը։

ծաղկեպսակով –2 փակ, 3 բաց

փրփուրներից– 3 փակ, 1 բաց

ամենադժբախտ– 3 բաց, 2 փակ

Ծովի ալիքների ձյունաճերմակ փրփուրներից ծնված սիրո աստվածուհին՝ Ափրոդիտեն, երջանկություն էր շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում էր իրեն։ Նա երջանկություն պարգևեց նաև Պիգմալիոնին՝ Կիպրոսի մեծ արվեստագետին: Պիգմալիոնն ատում էր կանանց և ապրում առանձնացած՝ խուսափելով ամուսնությունից: Մի անգամ նա շողշողուն փղոսկրից արտասովոր չքնաղ աղջկա արձան քանդակեց: Թվում էր՝ նա կանչում է իրեն, ահա պիտի շարժվի, քայլի, խոսի։ ժամերով սքանչանում էր արվեստագետն իր չնաշխարհիկ ստեղծագործությամբ և ի վերջո սիրահարվեց անշունչ կերտվացքին: Փղոսկրյա դիցուհուն մեծարժեք ապարանջաններ, մանյակներ ու ականջօղեր նվիրեց, զուգեց պերճ զգեստներով, գլուխը զարդարեց ծաղկեպսակով և նրա համար սիդոնյան ծիրանուց մահիճ պատրաստեց: Հաճախ էր կրկնում Պիգմալիոնը. «Եթե դու կենդանի լինեիր, ես ինձ չէի համարի աշխարհիս ամենադժբատ մարդը»։ Աստվածուհուն կարկարելով՝ ձեռքերը շշուկով աղոթեց, և Օլիմպոսում լսեցին նրա պաղատանքը կենդանություն պարգևելով փղոսկրե արձանին: Ի նշան երախտագիտության՝ արվեստագետը ոսկեղջյուր երինջ զոհաբերեց փրփրածին աստվածուհուն:

Հայոց լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Մեկնաբանիր կետադրությունդ։
  3. Որոշիր, թե բարձրաքանդակ, բանաստեղծական, մտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
  4. բարձրաքանդակ- բարձր ա քանդակ
  5. բանաստեղծական- բան ա ստեղծական
  6. մտնեի —  մտն եի
  7. Որոշիր, թե երեք, արևոտ, ողորմելի, նստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
  8. Տեքստից գտիր մեկական ու, ի, ը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
  9. Տեքստից գտիր անհարթ, խժռել, որմնասյուն, տաղանդ, մտածել բառերի հոմանիշները։
  10. Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։
  11. Տեքստից գտիր կապերը։
  12. Ի՞նչ խոսքի մաս են հանկարծ, արդեն, այլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
  13. Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։
  14. Վերջին նախադասությունը վերլուծիր շարահյուսորեն։ Ուղղակի մեջբերված խոսքը դարձրու անուղղակի։

Տեքստ

Երեք հարյուր հիսունվեց թվականին գարնանային արևոտ մի օր Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատա- բացականչություններ
Օ-նեցեք ժողովուրդ Արտեմիսի տաճարն այրվում է։

Իրոք կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը ժանեկազարդ խոյակները մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։

Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մար-ուկ Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա սակայն փա-ատենչ էր ու սնապար-։ Բնությունն ինձ չի շնորհել ոչ փիլիսոփայական խորաթափանցություն ոչ բանաստեղծական քանքար ոչ զորավարի ձիր- որոնցով մտնեի պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրերին խորհում էր այդ սինլքորը։

Հայոց լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։
  2. Բարդ նախադասությունների կողքին նշիր՝ քանի բաղադրիչ նախադասություն ունի։
  3. Ձևաբանական վերլուծության ենթարկիր առաջին նախադասության բոլոր բառերը։

Տեքստ

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ, շքեղ վերաշինվելով, դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր (2):Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթար- գագաթներով (2)։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքար ժայռերով (3)։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները, արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով , Տրդատի հոյակապ հովանոցը՝ վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով (1)։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր(2)։ Ներքևում՝ կիրճում, անցուդարձը դադարել էր. անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում(3)։

Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհի Սահականույշը(1)։

Հայկազն նահապետի այս դաստակերտըոր Տրդատի շնորհիվշքեղ վերաշինվելովդարձել էր անառիկ բերդԱյրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։

Advertisements

about:blank

REPORT THIS AD

Հայկազն– հատուկ գոյական, ուղղական հոլով, որոշյալ առում, ի արտաքին հոլովվում

Նահապետի– հասարակ գոյական, եզակի թիվ, սեռական հոլով, ի արտ. հոլովվում

այս- ցուցական դերանուն

դաստակերտը- հասարակ գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ, ի արտ. հոլովվում

որ- ստորադասական շաղկապ

Տրդատի- հատուկ գոյական, սեռական հոլով

շնորհիվ- մակբայ

շքեղ- ածական, դրական աստիճան

վերաշինվելով- անորոշ դերբայ, գործիական հոլով

դարձել էր- բայ, եզակի թիվ, 3-րդ դեմք, անցյալ ժամանակ,սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, ներգործական սեռ

անառիկ- ածական

բերդ- գոյական

Այրարատ- Հատուկ անուն, ուղղական հոլով, անորոշ առում

նահանգի- գոյական, եզակի թիվ, սեռական հոլով, ի արտաքին հոլովվում

երկու- թվական

գավառները- հասարակ գոյական, հոգնակի թիվ, հայցական հոլով, որոշյալ առում, ի արտաքին հոլովվում

միմյանցից- փոխադարձ դերանուն, բացառական հոլով

բաժանող- ենթակայական դերբայ

Հայոց լեզու

1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները։ Բացատրիր կետադրությունը։

  • Անտառը խշշում էր քամու՝ ահ ու սարսափ առաջացնող հազար շրշյունով, հազար թրթիռով։

որոշիչ- առաջացնող

Անտառը – ենթակա

Խշշում էր – պարզ ստորոգյալ

Քամու – հատկացուցիչ

Շրշյունով – միջոցի խնդիր

Թրթիռով – միջոցի խնդիր

Հազար – որոշիչ

Ահ ու սարսափ – ուղիղ խնդիր

  • Դա մի փոքրամարմին կին էր՝ ծեր, առողջությունից զրկված։

Դա – ենթակա

Կին էր – բաղադրյալ ստորոգյալ

Փոքրամարմին – որոշիչ

Առողջությունից զրկված – հետադաս ծավալուն որոշիչ

  • Մարզիկներին՝ մեր երկրի պատիվը բարձրացնողներին, ցավոք պատշաճ ուշադրություն չի դարձվում։

Չի դարձվում – ստորոգյալ

Ուշադրություն – ենթակա

Պատշաճ – որոշիչ

Պատիվը – ուղիղ խնդիր

Մեր – հատկացուցիչ

Երկրի – հատկացուցիչ

Մարզիկներին՝ մեր երկրի պատիվը բարձրացողներին – բացահայտիչ

  • Այդպես մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ ճռնչաց այգու դուռը։

Ճռնչաց – ստորոգյալ

Դուռը – ենթակա

Այդպես – ձևի պարագա

Այգու – հատկացուցիչ

Մի անգամ էլ – ժամանակի պարագա

Մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ – բացահայտիչ

  • Լրագրողը մոտեցավ իրենց հոգսերից խոսող գյուղացիներին։

Լրագրողը – ենթակա

Մոտեցավ – պարզ ստորոգյալ

Գյուղացիներին – հանգման խնդիր

Խոսող – որոշիչ

Հոգսերից – վերաբերության խնդիր

Իրենց – հատկացուցիչ

  • Լսում եմ լեռան գյուղի ամենալավ մարդու նվագը։

Լսում եմ – ստորոգյալ

Մարդու – հատկացուցիչ

Գյուղի – հատկացուցիչ

Ամենալավ – որոշիչ

Նվագը – ուղիղ խնդիր

Լեռան – հատկացուցիչ

  • Նրանք այրվող ծառերի միջից եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։

Նրանք – ենթակա

Բացում էին – ստորոգյալ

Իրենց – հատկացուցիչ

Ճանապարհը – ուղիղ խնդիր

որոշիչ- այրվող

Ծառերի միջից – տեղի պարագա

Եղջյուրներով – միջոցի խնդիր

  • Հավաբնի մոտ շունը հաչեց ինձ վրա։

ենթական-շունը

ստորոգյալ-հաչեց

տեղի պարագա-հավաբնի մոտ

հանգման խնդիր-ինձ վրա

  • Մայրիկս հաճախ է զրուցում հարևանուհու հետ։

ստորոգյալ-զրուցում է

ենթակա-մայրիկս

հանգման խնդիր-հարևանուհու հետ

ժամանակի պարագա- հաճախ

  • Եվ ահա փափուկ քայլերով մոտենում է ինքը՝ խանութի տերը։

ստորոգյալ- մոտենում է

ենթակա- ինքը

որոշից- փափուկ

բուն բացահայտիչ- խանութի տերը

միջոցի խնդիր- քայլերով

  • Ծաղկունյաց լեռների՝ կակաչներով ծածկված լանջին էր մեր հանգստյան տունը։

ստորոգյալ- լանջին էր

ենթակա-տունը

միջոցի խնդիր- կակաչներով

հատկացուցիչ- լեռների

որոշիչ- ծաղկունյաց

որոշիչ- կակաչներով ծածկված

որոշիչ- հանգտյան

  • Ցոլակը նրանց ձին էր՝ կապտավուն մորթով։

ստորոգյալ- ձին էր

ենթակա- Ցոլակը

հատկացուցիչ- նրանց

որոշիչ-կապտավուն

որոշիչ-մորթով

  • Երբ կանգնեց՝ փեշերը թափ տալու, աչքն ընկավ դիմացի ժայռին։

ստորոգյալ- կանգնեց

ստորոգյալ- աչքն ընկավ

հանգման խնդիր- դիմացի ժայռին

նպատակի պարագա-  թափ տալու

ուղիղ խնդիր- փեշերը

ժամանակի պարագա- երբ

  • Փոքրիկ աղջիկը մանկան զիլ ձայնով և համարձակ ինչ-որ բան էր ասում։

որոշիչ- ինչ-որ

ստորոգյալ- ասում էր

ենթակա աղջիկը

որոշիչ- մանկան զիլ

որոշիչ- փոքրիկ

ուղիղ խնդիր- բան

միջոցի խնդիր- ձայնով

ձևի պարագա- համարձակ

  • Թաղիքե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։

ստորոգյալ-  չէր որոնում

ուղիղ խնդիր- հնություններ

ենթակա-ձիավորը

տեղի պարագա- Կաքավաբերդի գլխին

որոշիչ- գլխարկով

որոշիչ- երկրորդ

որոշիչ-թաղիքե

Հայոց լեզու

Բայի լրացումներ. խնդիրներ և պարագաներ։

Ուղիղ և անուղղակի խնդիրներ (ըստ հոլովների)

  • Ուղիղ խնդիր՝ հայցական հոլով
  • Հանգման անուղղակի խնդիր՝ տրական հոլով
  • Անջատման խնդիր, վերաբերության խնդիր, ներգործող խնդիր՝ բացառական հոլով
  • Միջոցի խնդիր, ներգործող խնդիր՝ գործիական հոլով։

Կապական կառույցներով խնդիրներ.

  • մասին՝ վերաբերության խնդիր
  • կողմից(անձնանիշ գոյականի հետ)՝ ներգործող խնդիր
  • միջոցով՝միջոցի խնդիր

Առաջադրանք

  1. Գտիր ուղիղ խնդիրները, որոշիր՝ ինչ խոսքի մասով են արտահայտված։
  • Ես նրան պատմում եմ գիտեցածիս ամենալավը (ածական)։
  • Իսկ ինքը դեռ ինչե՜ր (դերանուն) գիտի…
  • Նրանք անսպառ հետաքրքրությամբ լսում էին իմ պատմածը (դերբայ)։
  • Ես զգացի մի ծանրություն (գոյական), մի ծանր տխրություն (գոյական)։
  • Այդ արարքի համար երկուսին (թվական) էլ հեռացրին համալսարանից։
  1. Ընդգծիր անուղղակի խնդիրները և որոշիր տեսակները։
  • Ես երկար նայում եմ դաշտային թիթեռնիկի թևերին (հանգման անուղղակի խնդիր)։
  • Ձորը լցվում է կաթնագույն ամպերով (միջոցի խնդիր)։
  • Բոլորը խուսափում էին նրա աչքերին նայելուց (անջատման խնդիր)։
  • Նրանք հրացանների կրակոցների աղմուկով (միջոցի խնդիր) քշում էին արտերի վրայից թռչուններին (հանգման անուղղակի խնդիր)։
  • Իմ վաղեմի ծանոթը կրակի շուրջ պատմում էր ջրի և ջրբաժանության մասին (վերաբերության խնդիր)։

Լրացուցիչ

Կարդա տեքստը, գտիր՝

  1. ստորոգյալները և որոշիր տեսակները,
  2. գոյականի լրացումները (ներկիր մի գույնով),
  3. բայի լրացումները (ներկիր ուրիշ գույնով),
  4. դուրս գրիր խնդիրները, որոշիր տեսակները։

Հայոց լեզու

Բայի լրացումներ։ Գործողության հանգամանքներ և առարկաներ՝ պարագաներ և խնդիրներ։
Խնդիրների տեսակները՝
Ուղիղ խնդիր (ում, ինչը, ինչերը)
Անուղղակի խնդիրներ՝
Հանգման խնդիր (ում, ինչին, ինչերին)
Անջատման խնդիր (ումից, ինչից, ինչերից)
Միջոցի խնդիր (ումով, ինչով, ինչերով)
Ներգործող խնդիր (ում կողմից, ինչից, ինչով, ինչերով, ինչերից)
Վերաբերության խնդիր (ում մասին, ինչի մասին, ումից, ինչից)։

Առաջադրանք

  • Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  • Երկրորդ պարբերության առաջին նախադասությունը վերլուցիր շարահյուսորեն։

Քիչ այն կողմ՝ գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։

ստորոգյալ- կախվել էր

ենթակա- մշուշ

որոշիչ- նոսր, թեթև, թափանցիկ

բացահայտիչ- գետի վրա,  որպես թեթև ու թափանցիկ ծուխ

  • Ընդգծված բառերը ենթարկիր ձևաբանական վերլուծության։

իմաստասեր- որակական ածական

քահանան- գոյական, որոշյալ, հասարակ, եզակի, անձ, ուղղական

պայծառ- որակական ածական

լույսով- գոյական, անորոշ, հասարակ, եզակի, իր, գործիական

ծառերը- գոյական, հասարակ, անորոշ, հոգնակի, իր, ուղղական

ստեղծել էին- դիմավոր, սահմանական, վաղակատար անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ, ներգործական

թուփը- գոյական, որոշյալ, հասարակ, եզակի, իր, ուղղական

արձակում էր- դիմավոր, սահմանական, անցյալ կատարյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ, ներգործական

գետի- գոյական, որոշյալ, հասարակ, անորոշ, եզակի, իր, սեռական

վրա- կապ

կախվել էր- դիմավոր, սահմանակ, վաղակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ, կրավորական, կրավորական

մշուշ- գոյական, անորոշ, հասարակ, եզակի, իր, ուղղական

քնած են- դիմավոր, սահմանակ, անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ

մարդիկ- գոյական, անորոշ, հասարակ, հոգնակի, անձ, ուղղական

ստեղծել է- դիմավոր, սահմանակ, անկատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ

գեղեցկությունը- գոյական, որոշյալ, հասարակ, եզակի, իր, հայցական

Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով՝ մոտեցավ ճչացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսընկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթույր լույսով, շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։
Քիչ այն կողմ՝ գետի վրա, շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։
Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուղ տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։

Հայոց լեզու

Երեսնամյա կտրիճ զորավարը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, նվաճում է Հնդկաստանը՝ մեկը մյուսի հետևից հնազանդեցնելով ռազմաշունչ ու ռազմատենչ ցեղերի: Պաշարելով շքեղաշուք քաղաքներից մեկը, զորավարը հրամայեց փայտամած ելարանները մոտեցնել պարիսպներին: Մի պահ թվաց նրան զորապետները հապաղում են, ուստի վահանով պաշտշանելով վերևից տեղացող նետերից, սկսեց կառչելով մագլցել:

Նա հասավ պարսպի ատամնաշարին ու հանելով վահանը, հնդիկների մի մասին սրախողխող արեց՝ խուճապի մատնելով մյուսերին: Ասես իր զինվորներից լքված նա հիանալի թիրախ էր ոսոխի համար, որովհետև միջնաբերդի կողմից ճայթյունով սլանում էին նետերը: Ասպարի ծանրությունից արքայի ձախ թևն արդեն հոգնել էր: Ներքևից սրտապատառ գոռում էին, ահանռում թռչի ցած, որտեղ տասնյակ ձեռքեր պատրաստ էին բռնելու պաշտելի զորրավարին:

Բայց Մակեդունացին չլսեց: Անգամ կատարեց երբևէ չլսված ու չտեսնված անօրինակ արարք՝ պարսպի վրայից թռավ թշնամիներով լի քաղաքը:

Հայոց լեզու

Կարդում ենք Թումանյան. «Փարվանա»

  1. Ինչո՞ւ արքայազնները չբերեցին անշեջ հուրը։

Ինձ թվում է նրանք չբերեցին անշեջ հուրը, որովհետև այն գոյություն չունի, համ էլ նրանցից ոչ ոք իսկական սիրով չէր սիրում աղջկան։

  1. Ինչի՞ մասին է այս զրույցը։

Այս զրույցը Փարվանա արքայի դստեր մասին է, ով իրեն սիրահարված տղաներին հրամայում է անմար կրակ բերել, բայց տարիներ են անցնում ու ոչ մեկ չի բերում անմար հուրը և այդ դարդից աղջիկը լացում է ու ստեղծվում է Փարվանա լիճը, որտեղ գտնվում է խորտակված ամրոցը և աղջիկը։

  1. Ի՞նչն է այս լեգենդի մեջ իրական, ինչը՝ բանահյուսական։

Այս լեգենդի մեջ իրականը ասելիքն է, իսկ բանահյուսականը այն ձև, որով Թումանյանը մեզ է ներկայացնում ասելիքը։

  1. Գտիր Փարվանա լճի մասին տեղեկություններ։

Փարվանա լիճը Հայկական լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում է գտնվում, բայց այժմ այն գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ՝ Ջավախքի և Աբուլ Սամսարի լեռնաշղթաների միջև, 2074 մ բարձրության վրա։ Վրաստանի ամենամեծ լիճն է։

  1. Տեղեկություններ գտիր փարվան թիթեռների մասին։
  2. Լեգենդում գտիր փոխաբերությունները, համեմատություններն ու նկարագրությունները։

Նկարագրություն

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի

Ահա աղջիկն իր նազելի

Ու թագավորն ալեհեր:

Փոխաբերություն

Անշեջ հուրը

Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում

Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:

Համեմատություն

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման

Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին

  1. Գրավոր մեկնաբանիր «Փարվանա» լեգենդի ասելիքը, գնահատիր Թումանյանի մշակումը՝ որքանով է հետաքրքիր և ինչպես է արել, որ հետաքրքիր լինի։

Իմ կարծիքով Փարվանա լեգենդի ասելիքը այն էր, որ մարդիկ իրար պետք է սիրեն առանց որևէ շահի, որպեսզի այդ սերը լինի իրական։ Պետք չէ ամուսնանալ փողի համար, այլ պետք է սիրել և ճանաչել ոչ միայն մարդու արտաքին գեղեցկությունը, այլ նաև ներքին։ Այդ երիտասարդները երբեք չվերադրաձան, որովհետև անմար սեր գոյություն չունի։ Կարող է լինել շատ ուժեղ և շատ երկար տևող սեր, բայց դա երբեք չի կարող անմար լինել։ Օրերից մի օր հաստատ այն կմարի։

Թումանյանը շատ հետաքրքիր ձևով ներկայացրեց այս ասելիքները։ Այն հիմնականում հիմնված էր փոխաբերությունների վրա։

Հայոց լեզու

Նախադասության գլխավոր անդամներ։

  • Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
  • Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։

Ստորոգյալի տեսակները

  • Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
  • Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+ դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ)։

Օր.՝

  • Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
  • Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։

Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

  • Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։

Խոսակցությունն- ենթակա

հաճելի էր- պարզ ստորոգյալ

  • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։

Մարդիկ, մեքենաները- ենթակա

անցուդարձ էին անում- բաղադրյալ ստորոգյալ

  • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։

Անտառն- ենթակա

գեղեցիկ էր թվում- բաղադրյալ ստորոգյալ

  • Այժմ անձրևում է։

անձրևում է- պարզ ստորոգյալ

  • Վերջապես խախտվեց լռությունը։

խախտվեց լռությունը- պարզ ստորոգյալ

  • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։

անձրևը- ենթակա

թակում էր- պարզ ստորոգյալ

բարակ- որոշիչ

միլիոնավոր- որոշիչ

զինվորների- հատկացուցիչ

հոգնած- հատկացուցիչ

  • Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։

խոսքեր- ենթակա

լսվում էին- պարզ ստորոգյալ

  • Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։

ճրագը- ենթակա

լուսավորում էր- պարզ ստորոգյալ

  • Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։

Ռուբենը- ենթակա

նեղանում էր- պարզ ստորոգյալ

  • Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։

Դա- ենթակա

կին էր- բաղադրյալ ստորոգյալ

Նախադասության երկրորդական անդամներ։ Գոյականի և բայի լրացումներ։

Գոյականի լրացումներից՝ որոշիչ և հատկացուցիչ, դրանց հետ կապված կետադրությունը։

Առաջադրանք
Վերևի նախադասություններից գտիր որոշիչներն ու հատկացուցիչները։