Հայոց լեզու

  1. Մգեցված բառերին ավելացնել հետադաս ծավալուն որոշիչներ և կետադրել:
    • Կրթահամալիրը շատ մեծ խրախուսում է սովորել ճամփորդելով:
    • Ծերուկը՝ դրսում քայլող  հանկարծ նկատեց փոքրիկին:
    • Ինձ միշտ զարմացրել են մարդիկ` շատ խելացի:
    • Ուզում էի օգնել կենդանուն ծանր վիրավոր:
    • Ճամփորդները փնտրում էին անձավը անտառում գտնվող որպեսզի պատսպարվեն անձրևից:
  2. Նախադասություններից հանել ենթակաները, ստորոգյալները, որոշիչները, հատկացուցիչները: Հանած բառերի դիմաց գրել պաշտոնները, օրինակ՝ բուք-ենթական, վախեցնում էր-ստորոգյալ, ուժեղ-որոշիչ:
    • Տպավորիչ էր հանդիպումը երկու նախկին թշնամիների:
    • Այդ գյուղի մութ անտառում մի քանի գողտրիկ անկյուններ կան:
    • Հեռավոր քաղաքներից հայտնի էր միայն սարերի կարմիր արշալույսը:
    • Տան պատերը լուռ էին. կարևոր էր գնալը, բայց վերադարձով ամեն ինչ կփոխվեր:
    • Աշխատողի վաստակածը քիչ էր. մեծ էր չարչարանքը:
  3. Կազմել նախադասություններ, որտեղ կլինեն.
    • հետադաս, համասեռ որոշիչներ
    • Ծավալուն, հետադաս որոշիչ և բաղադրյալ ստորոգյալ
    • Նախադաս, տարասեռ որոշիչներ և հեռացված հատկացուցիչ
    • Հեռացված հատկացուցիչ և բաղադրյալ ստորոգյալ

Оставьте комментарий