Ձմեռային ճամբարի ութերորդ օրը

Հունվարի 18-ին առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո ընկեր Վարդանի հետ քննարկեցինք օրվա անելիքները, ապա առաջին և երկրորդ ժամերին ունեցանք մարմնամարզական պարապմունք ընկեր Անդրանիկի հետ․․․կոփեցինք մեր մարմինը, սովորեցինք՝ ինչպես բատուտի վրա գլխապտույտ տալ ևայլ կարևոր վարժանքներ։

Հետո մենք ջոկատով այցելեցինք Քանդակի դպրոց, որտեղ կավով պատրաստեցինք Տիգրան մեծի դիմանկարով դրամներ։ Սա մեր ջոկատի երկրորդ պարապմունքն էր ընկեր Ալիսի հետ, սակայն ես առաջին պարապմունքին չեմ մասնակցել, բայց իմ ընկերները հասցրել էին պատրաստել լավ աշխատանքներ, որոնք այսօր շարունակեցին։

Քանդակի դպրոցից քայլեցինք Մայր դպրոց, ամփոփեցինք օրը և խոսեցինք վաղվա անելիքների մասին, իսկ վաղը մենք պատրաստվում ենք այցելել Երևանի գեղասահքի մարզադպրոց։

Оставьте комментарий