Հայոց լեզու

  • Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։ Մեկնաբանիր կետադրությունդ։

Ծովի ալիքների ձյունաճերմակ փրփուրներից ծնված սիրո աստվածուհին՝ Ափրոդիտեն երջանկություն էր շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում էր իրեն։ Նա երջանկություն պարգևեց նաև Պիգմալիոնին՝ Կիպրոսի մեծ արվեստագետին։ Պիգմալիոնն ատում էր կանանց և ապրում առանձնացած՝ խուսափելով ամուսնությունից։ Մի անգամ նա շողշողուն փղոսկրից արտասովոր, չքնաղ աղջկա արձան քանդակեց։ Թվում էր նա կանչում է իրեն, ահա, պիտի շարժվի, քայլի, խոսի։ Ժամերով սքանչանում էր արվեստագետն իր չնաշխարհիկ ստեղծագործությամբ և ի վերջո սիրահարվեց անշունչ կետվածքին։ Փղոսկրյա դիցուհուն մեծարժեք ապարանջաններ, մանյակներ ու ականջօղեր նվիրեց, զուգեց պերճ զգեստներով, գլուխը զարդարեց ծաղկեպսակով և նրա համար սիդոնյան ծիրանուց մահիճ պատրաստեց։ Հաճախ էր կրկնում Պիգմալիոնը․
—Եթե դու կենդանի լինեիր, ես ինձ չէի համարի աշխարհիս ամենադժբախտ մարդը։ Աստվածուհուն կարկառելով՝ ձեռքերը շշուկով աղոթեց, և Օլիմպոսում լսվեցին նրա պաղատանքը՝ կենդանություն պարգևելով փղոսկրե արձանին։ Ի նշան երեխտագիտության, արվեստագետը ոսկեղջյուր երինջ զոհաբերեց փրփրածին աստվածուհուն։

  • Տեքստում գտիր շաղկապները, որոշիր տեսակը։

և—մենադիր
Նաև—մենադիր
Եթե—ստորադասական

  • Գտիր կապերն ու կապական բառերը։
  • Գտիր տեքստիր իրար հոմանիշ երկու բառ։

Չքնաղ-չնաշխարհիկ

  • Գտիր այն բարդ նախադասությունները, որտեղ երկրորդականը կապակցվել է գլխավորին հարաբերական դերանունով։

Ծովի ալիքների ձյունաճերմակ փրփուրներից ծնված սիրո աստվածուհին՝ Ափրոդիտեն երջանկություն էր շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում էր իրեն։

  • Գտիր, թե քանի բաց ու քանի փակ վանկ ունեն ծաղկեպսակով, փրփուրներից, ամենադժբախտ բառերը։

Ծաղկեպսակով—ծաղ-կեպ-սա-կով—1 բաց վանկ, 3 փակ վանկ
Փրփուրներից—փր-փուր-նե-րից—1 բաց վանկ, 3 փակ վանկ
Ամենադժբախտ—ամե-նադ-ժբ-ախտ—1 բաց վանկ, 3 փակ վանկ

Оставьте комментарий